Էրիկ․
Բաևր ձեզ, հաշվապահներ, հարցս հետևյալն է․ բացել եմ ՍՊԸ, ուզում եմ շրջ. հարկով աշխատել, հանդիսանում եմ միջնորդ, invoicing-ով պետք է հաշիվ գրել միջնորդավճա՞րի համար։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Էրիկ․
Բաևր ձեզ, հաշվապահներ, հարցս հետևյալն է․ բացել եմ ՍՊԸ, ուզում եմ շրջ. հարկով աշխատել, հանդիսանում եմ միջնորդ, invoicing-ով պետք է հաշիվ գրել միջնորդավճա՞րի համար։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Բարև Ձեզ, Էրիկ։ Շրջանառության հարկ վճարողները հաշիվները դուրս են գրում ամբողջ գումարով։ Միգուցե Ձեզ համար ավելի հարմար լինի աշխատել ընդհանուր հարկման դաշտում՝ շահութահարկ / ԱԱՀ։
Արթուր ջան, ինձ հետաքրքիր է, եթե ես հանդիսանում եմ միջնորդ երկու անձի միջև իմ կատարած ծառայության գումարը պետք է invoicing-ով դուրս գրեմ, թե՞ ամբողջ գումարը ինչ ինձ փոխանցել են։
Էրիկ ջան, շրջանառության հարկ վճարող համարվելու դեպքում հաշիվը պետք է դուրս գրել ամբողջ գումարի մասով, և հարկն էլ՝ 5 % դրույքաչափով, հաշվարկվելու է ամբողջ գումարի նկատմամբ։
Արթուր ջան, միատ ճշտում օրինակ՝ 1000 փոխանցել է ես իր փոխանցացից 800 փոխանցել եմ 3-րդ անձին, ես պետք է գրեմ հաշիվ 1000-ի համար, թե՞ միջնորդավճար 200-ի համար։ Կանխավ շնորհակալություն։
Շրջանառության հարկ վճարող համարվելու դեպքում հաշիվը գրվելու է 1 000 միավորի համար, շրջանառության հարկն այս դեպքում՝ 1 000 * 5% = 50 միավոր։
շատ շնորհակալություն
Հարգելի Էրիկ, նախ պետք է ՊԵԿ ներկայացնեք շրջ. հարկով աշխատելու էլ. դիմում, որից հետո նոր կարող եք դուրս գրել էլ. հաշիվ:
Ամեն դեպքում Ձեզ անհրաժեշտ է հաշվապահ։
Անհրաժեշտության դեպքում կարող եմ օգտակար լինել 091-333-517 Գևորգ Գրիգորյան&։
այո invoicing-ով պետք է հաշիվ վավերագիր դուրս գրեք միջնորդավճարի համար։ ես նման առիթներ ունեմ,
Բարև, Տիգրան ջան։ Հաշիվ վավերագիր, թե՞ ծառայությունների մատուցում։
Մի հարց էլ. Սպը-ի հայտը նոր պետք ա ներկայացնեմ, կարո՞ղ եմ չէ միկրոձեռնարկատիրության հարկով աշխատել և էդ դեպքում ի՞նչ հարկեր են առաջ գալիս։
ծառայությունների մատուցման միջնորդավճարի դեպքում դուրս է գրվում հաշիվ վավերագիր, ոչ միկրոյով միջնորդական գործունեություն չի թույլատրվում,շրջհարկով, գրանցումից 20 օրվա ընթացքում պետք է շրջհարկի հայտարարությունը տալ, շրջհարկ+ գրանցված աշխատողների աշխատավարձերից պահումներ,մնացածը արդեն կախված է գործնեության բնույթից,
Շրջհարկով աշխատող միջնորդ կազմակերպությունը հաշիվները դուրս է գրում ամբողջ գումարի չափով։
այո