Միջին աշխատավարձի հաշվարկի վերաբերյալ

Արամ.

Բարև Ձեզ: Աշխատողը օգոստոսի 25-ին դիմում է ներակայացրել գործատուին սեպտեմբերի 1-ից 24 օր արձակուրդ գնալու համար: Միջին աշխատավարձի հաշվարկը կատարելիս նախորդող 12 ամիսների սկիզբը պե՞տք է լինի օգոստոս, թե՞ հուլիս:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արամ

+

Ալլա

Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:

Tigran

Միջին աշխատավարձի հաշվարկը կատարելիս նախորդող 12 ամիսների սկիզբը տվյալ դեպքում պետք է դիտարկել օգոստոս ամիսը:

Քնարիկ

Աշխատողը կարող էր նաև ավելի վաղ գրեր դիմում, այսինքն՝ պետք է սկսել օգոստոս ամսից և հաշվարկի մեջ ներառել մնացած ամիսները:

Nerses

Որ ամսին տրամադրվելու է, դրան նախորդող ամսվանից սկսած 12 ամիսներն եք վերցնելու հաշվարկի մեջ:

karine

Օգոստոսից ետ հաշվարկով 12 ամիս մինչև նախորդ տարվա սեպտեմբեր ամիսը ներառյալ։

Իննա

Արձակուրդ գնալու նախորդ ամսից հետ ենք գնում 12 ամիս, Ձեր դեպքում՝ օգոստոսից։

Anushik

Պետք է հաշվարկել օգոստոս ամսից սկսած, քանի որ հանգամանքն առաջացել է սեպտեմբերին: