Միջին աշխատավարձի հաշվարկ

Անի․

Հարգելի հաշվապահներ, հիմնական աշխատակիցս ֆիզից վերադարձել է 2021 թվականի սեպտեմբերին և կրկին պետք է գնա ֆիզ, միջին ամսեկանի համար 11 ամիս է ձևավորվում։ Հաշվարկը 12 ամսվա միջինով պետք է կատարեմ, նշեմ՝ 2021 մարտ, ապրիլ ամիսներին եղել է արձակուրդ։ Միջինի 12-րդ ամսվա գումարը վերցնեմ արձակուրդի ամիսների՞, թե՞ տարիֆիկացիայի գումարը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Վերցնում եք ֆիզ.գնալուն նախորդող լրիվ ամիսները, իսկ 12 ամիս ձևավորելու հաշվով արդեն ըստ այս դրույթի, ու կստանաք 12 ամիսների միջինը,
 Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:

Ani

Տիգրան 2021 սեպտեմբերից 2022 հուլիսից 11ամիս ձևավորվում է, իսկ 12րդ ամսվա համար վերցնե՞մ հիմնական աշխատավարձը 2021 հունվար թե՞ 2021թ մարտ ապրիլի արձակուրդ որը եղել է մինչև խնամք գնալը։

Tigran

12-րդ ամսվա համար վերցրեք հիմնական աշխատավարձը 2021 հունվար կամ փետրվար, եթե փետրվարին թեկուզ 1 օր արձակուրդ եղել է,։

Անահիտ

Արձակուրդի ամիսները նույնպես վերցնում եք: 12-րդ ամիսը վերցնում եք պայմանագրի գումարը և բաժանում 12-ի: