Միջին աշխատավարձի հաշվարկ

Մելինե․

Բարև ձեզ։ Եթե աշխատողը կազմակերպությունում աշխատել է 6 ամիս ու պետք է դուրս գա աշխատանքից, վերջնահաշվարկ անելիս աշխատավարձերի գումարը բաժանում ենք 12-ի՞, թե՞ ամիսների քանակի վրա։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Եթե տասներկու ամիսները չեն ձևավորվում կամ միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու պահանջն առաջացել է մինչև աշխատողի առաջին աշխատանքային տարին լրանալը, ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է` տվյալ ժամանակահատվածում մյուս բոլոր ամիսների ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (բացառությամբ պարգևատրման գումարների) ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով, իսկ պարգևատրման գումարները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում 1/12-ի չափով:

Մելինե

Իսկ եթե հիվանդության նպաստի դեպքում միջին աշխատավարձը ցածր է լինում նվազագույնի 50%-ից, վերցնում ենք 50%-ի 80%ը, թե՞ միանգամից 50%_ից ենք հաշվարկում։

Մարիաննա

Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձի (եկամտի) ութսուն տոկոսից: Տվյալ դեպքում որպես միջին ամսական աշխատավարձ ընդունում ենք նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը, որի ութսուն տոկոսն էլ վերցնում ենք հաշվարկի համար։

Tigran

Աշխատավարձերի գումարը բաժանում եք 6-ի՝ այդ ամիսների թվի վրա։

Մելինե

Իսկ եթե հիվանդության նպաստի դեպքում միջին աշխատավարձը ցածր է լինում նվազագույնի 50%-ից, վերցնում ենք 50%-ի 80%ը, թե՞ միանգամից 50%_ից ենք հաշվարկում։

Tigran

Վերցնում եք 50%-ի 80%-ը։

Արփինե

Բարի երեկո։
Միջին աշխատավարձը ստանալու համար պետք է բաժանեք 6-ի։

Մարիաննա

Բաժանում եք ամիսների թվի վրա։

Nerses

Բաժանելու եք 6-ի։