Միջին աշխատավարձի հաշվարկ

Անի.

Հարգելի հաշվապահներ, աշխատակիցս դիմում է գրել դեկտեմբերի 27-ին, որ աշխատանքից ազատվում է հունվարի 3-ից, հրամանն էլ է 27-ով տրվել: Այժմ վերջնահաշվարկի համար դեկտեմբեր ամիսը հաշվարկի մեջ ներառե՞մ: Եվ վերջնահաշվարկը ե՞րբ է վճարվում աշխատողին:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
13 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո, վերջնահաշվարկի համար դեկտեմբեր ամիսը հաշվարկի մեջ ներառվում է: Վերջնահաշվարկը վճարվում աշխատողին հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

Ani

Իսկ դեկտեմբերի 27-ին կարող եմ, թե՞ շուտ չի կարելի:

Tigran

Պետք չի շուտ վճարել, վճարեք ամսի 3-ին:

Ani

Իսկ պահումները արդեն փոխված պահե՞մ:

Tigran

Այո

Ռուզաննա

Հոդված 130
Աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը.
1. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:

1.1. Եթե աշխատողը նույն գործատուի կամ օրենքով սահմանված կարգով իրավահաջորդ ճանաչված գործատուի մոտ փոխադրվում (տեղափոխվում) է այլ աշխատանքի, գործատուն աշխատողի հետ վերջնահաշվարկ չի կատարում:

2. Գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ եթե այդ պարտավորությունը գործատուից անկախ պատճառներով հնարավոր չէ կատարել, ապա աշխատողի աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները կատարվում են աշխատողի կողմից նման պահանջ ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում։

Ալլա

Եթե հունվարի 3-ից չի գալու աշխատանքի, նշանակում է վերջին աշխատանքային օր է համարվում 2021թ դեկտեմբերի 30-ը, այդ ամսաթվով էլ պետք է կատարեք վերջնահաշվարկ։ Իսկ եթե հունվարի 3-ին գալու է աշխատանքի, ապա վերջին աշխատանքային օր կհամարվի 2022թ հունվարի 3-ը, կհաշվարկեք 1 օր աշխատած և կկատարեք վերջնահաշվարկ արդեն հունվարի 3-ով։

Ani

Ալլա ջան, հունվարի 3-ից ազատվում ա, հիմա դեկտեմբերով կատարեմ վերջնահաշվարկ մի օր էլ հետ պահեմ, թե՞ հունվարին պետք է կատարեմ վերջին աշխատանքային օրը 30 է:

Ani

30-ին աշխատավարձ եմ հաշվել վճարել հիմա հետ պահեմ:

Ալլա

Չեմ հասկանում, ի՞նչը հետ պահեք։ 30-ը վերջին օրն է հաշվարկեք դեկտեմբեր ամսվա ամբողջական աշխատավարձ և հասանելիք չօգտագործված արձակուրդային։

Ani

Ալլա ջան, եթե 30-ով ա ազատվում, մի օր հետ չպահե՞մ:

Ani

Իսկ եթե 30-ից է ազատվում, այդ օրը հետ պետք է պահե՞լ:

Մարիաննա

Դուք նշել եք, որ աշխատակցի վերջին աշխատանքային օրը դեկտեմբերի 30-ն է, հետևաբար նա աշխատելու է այդ օրը և պետք է վարձատրվի այդ օրվա համար։ Հաշվարկեք ամբողջական աշխատավարձ դեկտեմբեր ամսվա համար։ Վերջնահաշվարկը կատարվում է պայմանագրի լուծման օրը, և հաշվարկում ներառվում են պահանջն առաջանալու ամսվան նախորդող 12 ամիսները։