Սիլվի.
Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում: Շուտով դեկրետ եմ գնալու իմ հիմնական աշխատավայրից, որտեղ ունեմ 10 + տարվա ստաժ: Վերջերս համատեղությամբ աշխատել եմ նաև այլ գործատուի մոտ՝ հիմնական աշխատողին փոխարինող, ու նրա վերադարձից հետո ազատվել եմ աշխատանքից՝ համաձայն պայմանագրի: Երբ ընդունվել եմ, դեռ չեմ իմացել հղիության մասին, և կրճատվել եմ երեք ու կես ամսականում: Աշխատել եմ երեք ամիս: Այդ ընթացքում իմ ստացած աշխատավարձը հաշվարկվելու է իմ միջին աշխատավարձի հաշվարկի ժամանակ, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Հարգելի Սիլվի,
քանի որ Դուք արդեն չեք աշխատում այդ գործատուի մոտ, ապա միջին աշխատավարձի հաշվարկի մեջ չի մտնում իր մոտ աշխատած ժամանակահատվածում ստացած եկամուտները – ՀՀ Օրենքը “Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին”, հոդված 22, կետ 8: