Միջին ամսական աշխատավարձ

Արփի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք ճիշտ հաշվարկել արձակուրդայինը.
ուսուցիչը 08.01.2020թ.-ից գնացել է ֆիզարձակուրդ, որից անմիջապես հետո գնացել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ: Վերադարձել է աշխատանքի 20.03.2022թ-ին: 01.07.2022թ-ից նրան պետք է տրվի ամենամյա արձակուրդ 35 օր տևողությամբ։ Հարսց հետևյալն է` ամենամյա արձակուրդը հաշվարկելու համար ո՞ր ամիսների հիման վրա պետք է ձևավորվի միջին ամսական աշխատավարձը. նա 2022թ-ին ունի աշխատած 3 լրիվ ամիս /ապրիլ, մայիս, հունիս/ “Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:” Այս դեպքում ինչպե՞ս ենք որոշում միջին ամսական աշխատավարձը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այս դեպքում միջին ամսական աշխատավարձը պետք է որոշեք այս դրույթի հիմքով:
Եթե սույն մասի երկրորդ պարբերությունում նշված պատճառներից որևէ մեկով տասներկու ամիսները չեն ձևավորվում կամ միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու պահանջն առաջացել է մինչև աշխատողի առաջին աշխատանքային տարին լրանալը, ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է` տվյալ ժամանակահատվածում մյուս բոլոր ամիսների ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (բացառությամբ պարգևատրման գումարների) ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով, իսկ պարգևատրման գումարները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում 1/12-ի չափով:
քանի որ 2022թ-ին ունի աշխատած 3 լրիվ ամիս /ապրիլ, մայիս, հունիս/ և մարտը կիսատ,ապա մարտ,ապրիլ, մայիս, հունիս/4-ի +պարգևատրման գումարները, եթե եղել են:

Մարինե

Ապրիլ, մայիս, հունիս ամիսների աշխատավարձը գումարեք, բաժանեք 3-ի, կստանաք միջին ամսական աշխատավարձ: