Սուսաննա․
Բարև Ձեզ։ Ունեմ Ա/Ձ, զբաղվում եմ միջազգային էլեկտրոնային առևտրով։ Ներկա պահին ոչ մի վաճառք չի իրականացվել։ Վճարում եմ տարբեր միջազգային ծրագրերի համար կայքում անխափան տեխնոլոգիական ապահովում իրականացնելու համար։ Եվ այդ բոլոր ծախսերը թղթակցում է իմ բիզնես հաշվի հետ։ Ինձ հետաքրքրում է․
1․ Ի՞նչ թույլտվություն է անհրաժեշտ ՀՀ-ում միջազգային առևտուր իրականացնելու համար։ Եվ ո՞ր գործադիր մարմինը պետք է այն տրամադրի
2․ ԱԱՀ հաշվետվության մեջ այդ ծախսերը, որ ես կատարել եմ միջազգային հարթակներում, չի՞ գրանցվելու իմ կողմից ներկայացվող ամսական հաշվետվությունների մեջ։
Կանխավ շնորհակալություն։
1 ոչ մի թույտվություն չկա,
2 գրանցվելու են,եթե այդ ծառայությունների մատուցման վայրը ՀՀ-ն է,
Խնդրում եմ պարզաբանել,
ծառայությունների մատուցման վայր նկատի ունեք վաճառքը հհ֊ում,թե հհ֊ում ստացած տեխնոլոգիական մատուցված ծառայությունները։
1. Աշխատանքի կատարման և (կամ) ծառայության, բացառությամբ էլեկտրոնային ծառայության, մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը, եթե՝
4) կազմակերպությունը, որի գտնվելու վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը կամ ֆիզիկական անձը, որի բնակության վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը կամ մշտական հաստատությունը ընդունում է հետևյալ աշխատանքները կամ ստանում է հետևյալ ծառայությունները (այդ թվում՝ այն դեպքերում, երբ աշխատանքներն ուղղակիորեն ընդունում է կամ ծառայություններն ուղղակիորեն ստանում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը, սակայն դրանց օգտագործումը (սպառումը) փաստացի կատարվում է դրանց մշտական հաստատության կողմից).
ա. արտոնագրերի, լիցենզիաների, ծանուցումների, թույլտվությունների, առևտրային նշանների, ապրանքային նշանների, հեղինակային իրավունքներ և համանման այլ ծառայություններ,
բ. էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազաների (հաշվիչ տեխնիկայի ծրագրային միջոցների և տեղեկատվական արտադրանքի) ծրագրերի մշակման աշխատանքներ, ծառայություններ, դրանց հարմարեցման ու ձևափոխման ծառայություններ,
գ. խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային ծառայություններ, տեղեկատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքներ, ինչպես նաև սույն ենթակետում նշված ծառայություններին համանման այլ ծառայություններ,
դ. անձնակազմի (աշխատակիցների) աշխատանքի տրամադրման ծառայություններ այն դեպքում, երբ անձնակազմն աշխատում է այդ ծառայությունները ստացողի գործունեության վայրում,
ե. շարժական գույքը (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարձակալության (այդ թվում՝ լիզինգի (տարատեսակների) կամ օգտագործման տրամադրելու ծառայությունների, որոնց մատուցման վայրը որոշվում է սույն մասի 6-րդ կետով սահմանված կարգով) վարձակալության (այդ թվում՝ լիզինգի (տարատեսակների) կամ օգտագործման տրամադրելու ծառայություններ),
զ. պատվիրատուի համար սույն կետով սահմանված աշխատանքները կատարող և (կամ) ծառայությունները մատուցող կազմակերպություն և (կամ) ֆիզիկական անձ ներգրավելու գործակալական ծառայություններ.