Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ

Բարև Ձեզ։ Ես այս պահին հետծննդաբերական արձակուրդի մեջ եմ, որի ժամկետը լրանալու է նոյեմբերի կեսերին։ Դրանից հետո պատրաստվում եմ երեխայի խնամքի ևս երեք տարվա արձակուրդ վերցնել իմ աշխատանքի վայրից։ Դրան զուգահեռ վերջրես՝ այս հոկտեմբեր ամսին, ստացել եմ պետության կողմից ֆինանսավորվող պայմանագրային աշխատանքի հրավեր՝ երեք տարի ժամկետով։ Այս աշխատանքի հրավերն ընդունելու և պայմանագիր ստորագրելու դեպքում ես դեռ իմ հիմնական աշխատանքի վայրում համարվու՞մ եմ արդյոք երեխայի խնամքի արձակուրդի մեջ գտնվող աշխատակից (գործատուն պարտավորված լինելու է պահել իմ ախատատեղը): Եվ երկրորդ հարցս՝ արդյո՞ք ես կստանամ ֆիզարձակուրդում գտնվող մայրերին տրամադրվող երեխայի խնամքի պետական նպաստը (26 500դրամ)։
Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Եթե անցնեք աշխատանքի, չեք կարող ստանալ երեխայի խնամքի պետական նպաստը։

Tigran

Այսինքն այդ երեք տարվաընթացքում ցանկանում եք այլ տեղ աշխատել: Եթե գնաք այլ պայմանագրային աշխատանքի ու դիմած լինեք երեք տարի խնամքի արձակուրդի համար,ապա ձեր աշխատատեղը կպահպանվի,սակայն խնամքի նպաստ այդ դեպքում չեք ստանա:

Արա

Եթե ինչ որ տեղ աշխատեք, դուք կզրկվեք 26.500 դրամ ամսական նպաստից, քանի որ այն պետությունը տալիս է որպես փոխհատուցում աշխատանքից կտրվելու ու երեխային խնամելու դիմաց: