Մարի․
Բարև Ձեզ, հարգելիներս: Ո՞վ կօգնի լրացնել ԱՁ միկրոձեռնարկատեր, տարեկան հաշվետվությունները: Աշխատող չունենք: Գիտեմ, որ 256, 257 ձևերն են, բայց առաջին անգամ եմ ուղարկելու: Պետ․ ռեգիստրի կողմից տրված քաղվածքում գործունեության տեսակը գրված է 47.65.0, խանութ է, որտեղ վաճառվում են ծննդյան օրվա պարագաներ, փուչիկներ, փայտից հուշանվերներ և այլ նմանատիպ ապրանքներ: Շնորհակալություն։
256 ձևում պիտի լրացնեք 2021թ.-ի իրացման շրջանառությունը և գրեք այդ դասակարգիչը`G47.65.0,իսկ դիմացը 100%: 257 ձևում լրացնում եք ամսաթիվը, որ 01.01.22թ.-ից նորից աշխատեք միկրոձեռնարկատիրության համակարգում: Հաշվետվությունները էլեկտրոնային ստորագրում և ուղարկում եք:
Շնորհակալ եմ պատասխանի համար: Իրացման շրջանառությունը նայելու եմ ՀԴՄ բաժնի ֆիսկալ հասույթի՞ց, եթե այո, ամբողջ 21թ. ինչպե՞ս նայեմ:
ՀԴՄ հասույթը պետք է նայեք ամսական կտրվածքներով, հետո գումարեք։ Դուք մարզում ե՞ք գրանցված, եթե Երևանում եք գրանցված , ապա չեք կարող միկրոյի տակ աշխատել։
Մարզում ենք գրանցված, շատ շնորհակալ եմ պատասխանի համար: Մի հարց էլ խնդրում եմ. այդ ընդհանուր թիվը գրեմ Առևտրական առք ու վաճառք գործունեություն տողու՞մ:
Այո
Շնորհակալություն
Եթե հդմ-ից բացի հաշվարկային փաստաթղթերով էլ կա վաճառք, դա էլ պետք է գումարել:
Միայն ՀԴՄ-ով ենք աշխատել, շնորհակալ եմ արձագանքի համար:
Ամիս ամիս պետք է նայեք։
Շնորհակալ եմ արձագանքի համար:
Գումարեք ամսական ՀԴՄ-ի գումարները և գրեք որպես 2021թ․ շրջանառություն։Եթե ունեք դուրս գրած հաշվարկային փաստաթղթեր՝ ավելացրեք նաև այդ գումարը։