Միկրոձեռնարկատիրության սուբյեկտի գործունեության հետ կապված

Արա.

Կազմակերպությունը հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սյուբեկտ։ Կազակերպություններին մատուցել է բեռնափոխադրման ծառայություն, սակայն նաև մեկ կազմակերպության վաճառել է մետաղական դռներ։ Հիմա հաշվետվություն ուղղարկելու ժամանակ դա պե՞տք է ցույց տրվի, դա կհանդիսանա պատճառ, որ կազմակերպությունը այս տարի չկարողանա գործել միկրոյի դաշտում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո, եթե բեռնափոխադրման ծառայությունը մատուցվել է պայմանագրով, իսկ մետաղական դռներ վաճառելը դա արդեն առևտուր է: Եթե երկու պայմանն էլ փաստաթղթով ամրագրվել են, ապա կազմակերպությունը այս տարի չի կարողանա գործել միկրոյի դաշտում:

Արա

Հարգելի Տիգրան, իսկ եթե կազմակերպությունը գերազանցել է 24 000 000-ը, ապա պե՞տք է շրջհարկի համար հայտարարություն ուղղարկի և վճարի՞ գերազանցող գումարի 5%-ը, և դա պետք է կատարի անմիջապես շրջհարկի դաշտ անցնելուց հետո, թե՞ առաջին եռամսյակի ժամանակ գերազանցող գումարը ներառելով դրա մեջ։ Կանխավ շնորհակալություն:

Tigran

Եթե կազմակերպությունը գերազանցել է 24 000 000-ը, ապա այո պետք է շրջհարկի համար հայտարարություն ուղղարկի և վճարի գերազանցող գումարի 5%-ը, դա պետք է կատարի շրջհարկի դաշտ անցնելուց հետո, սակայն այն ամսաթվից սկսած երբ շեմը գերազանցել է: Օրինակք դեկտեմբերի 1-ից գերազանցելու դեպքում ներկայացվում է հայտարարությունը ու վճարման է ենթակա այդ ամսվանից սկսած հասույթի հաշվով, որի համար պետք է ներկայացնել շրջհարկի հաշվարկ, իսկ միկրոյի իրացման տարեկան շրջանառության հաշվետվությունը ևս պետք է ներկայացնել։Իսկ դռների վաճառքը դա եղել է առևտուր թե արտադրություն, այսինքն շրջհարկի ժամկետին է վերաբերում թե ոչ, շրջհարկի դրույքաչափերն են տարբեր. առևտուր 5 հանած 4 տոկոս,արտադրություն 3,5 տոկոս:

Արա

Կազմակերպությունը արտադրել է մետաղական դռներ, որոնք ձեռք է բերել մեկ այլ կազմակերպություն։ Դուրս է գրվել ծառայությունների մատուցման հաշվարկային փաստաթուղթ, քանի որ դրան կից կատարվել են նաև այլ աշխատանքներ։ Եթե այդ գործարքը հաշվի չառնենք, ապա 24.000.000-ի շեմը գերազանցվել է երկու օր առաջ , մատակարարման ամսաթիվը հետին ամսաթվով դուրս է գրվել երկու օր առաջ ու քանի որ մատակարարմնա ամսաթիվը դեկտեմբերով է կարծում եմ, որ դա պետք է մտնի նախորդ տարվա շրջանառության մեջ։

Tigran

Այո, քանի որ մատակարարման ամսաթիվը դեկտեմբերով է պետք է մտնի նախորդ տարվա շրջանառության մեջ։ Սակայն փաստորեն զբաղվել եք արտադրությամբ ու տեղադրումով:

Արա

Կազմակերպությունը արտադրել է մետաղական դռներ, որոնք ձեռք է բերել մեկ այլ կազմակերպություն։ Դուրս է գրվել ծառայությունների մատուցման հաշվարկային փաստաթուղթ, քանի որ դրան կից կատարվել են նաև այլ աշխատանքներ։ Եթե այդ գործարքը հաշվի չառնենք, ապա 24.000.000-ի շեմը գերազանցվել է երկու օր առաջ , մատակարարման ամսաթիվը հետին ամսաթվով դուրս է գրվել երկու օր առաջ ու քանի որ մատակարարմնա ամսաթիվը դեկտեմբերով է կարծում եմ, որ դա պետք է մտնի նախորդ տարվա շրջանառության մեջ։

karine

Առևտուրը չի կարող գործել միկրոյի դաշտում” Այն կարող է գործել շրջհարկի դաշտում և եթե դուք այն կատարել եք փաստաթղթավորված պետք է անցնեք շրջհարկի դաշտ։

Արա

Հասկացա, շնորհակալություն, իսկ տվյալ գործարքը արդեն կդառնա շրջանառության հարկով հարկաման օբյեկտ, թե՞ միայն դրանից հետո կատարված գործարքները կհարկվեն։ Ուզում եմ ճիշտ հասկանալ, որպեսզի ճիշտ չափով վճարեմ հարկեր։ Այդ գործարքը կատարվել է դեկտեմբերին, տվյալ պարագայում ե՞րբ պետք է այն ներառեմ՝ այս տարի ներկայացվող առաջին եռամսյակի հաշվետվության մեջ։