Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Մարիաննա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ զբաղվում է պտուղ բանջարեղենի առևտրով և 2021 թվականին 10 ամսվա ընթացքում ունեցել է մինչև 2մլն դրամի շրջանառություն: Կարո՞ղ եմ այս հունվարին 2021թվականի եռամսյակային շրջհարկը` ձև 240 և 244 հաշվետվությունները տալուց հետո, հայտարարություն տամ միկրոյով աշխատելու համար, քանի որ 2022թվականին հաստատ 24մլն չեմ գերազանցի։ Գրանցված աշխատող չունեմ, որ 189 ձև տամ ամեն ամիս։ Խնդրում եմ կասեք` առհասարակ միկրոյով աշխատելու ժամանակ ի՞նչ հաշվետվություն պետք է տամ 22թ. ընթացքում և 23թ. մինչև ապրիլի 20-ը։ Կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Եթե Երևանում եք գործում, չեք կարող միկրոյով աշխատել։

Մարիաննա

Այսինքն` այդ օրենքը միայն մարզերի համար է գործում։

Tigran

Այո, այդ օրենքը Երևանի տարածքում չի գործում, իսկ ձև 240 և 244 հաշվետվությունները վերաբերում են շահութահարկին որոն շրջհարկով գործողներն էլ են ներկայացնում:

Ռուզաննա

Առհասարակ միկրոյով աշխատելու դեպքում մինչև 23թ. փետրվարի 1-ը կներկայացնեք հաշվետվություն նախորդ տարվա իրացման շրջանառության վերաբերյալ՝ 256ձև, իսկ մինչև փետրվարի 20-ը՝ կրկին հայտարարություն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար՝ 257 ձև։

Մարիաննա

Շնորհակալություն օգնելու համար։