Միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողի համար արդյո՞ք հաշվարկվում է ստաժ

Լիլիթ.

Բարև ձեզ, հաշվապահներ ջան: Խնդրում եմ, մի հարցի պատասխանեք. միկրոձեռնարկատիրության շրջանակներում գործելու դեպքում այդ ժամանակահատվածը վարձու աշխատողի համար ստաժ համարվու՞մ է, թե՞ ոչ: Խնդրում եմ, պատասխանի դեպքում ներկայացրեք՝ օրենքի որ հոդվածն է դա:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
karine

Բարև Ձեզ, Լիլիթ: Եթե Դուք գրանցված աշխատող եք, անկախ ձեռնարկության տեսակից այդ տարիները համարվում են ստաժ։

Ալլա

«Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն
․․․չաշխատող անձ է համարվում նաև միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողը (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամը), բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից եկամուտ ստացող անձը:

Tigran

Պետական կենսաթոշակների մասին օրենքի հ.29 մաս 1: Անհատ ձեռնարկատերերի մասով է, որ բացառապես միկրոձեռնարկատիրության (մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ընտանեկան ձեռնարկատիրության) սուբյեկտ գործելու ժամանակահատվածները ստաժ չեն համարվում:

Լիլիթ

Փաստորեն ստաժ չի համարվում: Շնորհակալ եմ շատ:

Anushik

Հարգելի Լիլիթ. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների աշխատողների համար ստաժ հաշվարկվում է, քանի որ Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքով սահմանված է բացառություն միայն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ԱՁ-ների համար։

Լիլիթ

Ներողություն, մի հարց էլ ճշտեմ. միկրոձեռնարակատիրության դեպքում ո՛չ գործատուին է ստաժ համարվում, և ո՛չ էլ վարձու աշխատողի՞ն։

Tigran

Վարձու աշխատողի ստաժը հաշվառվում է՝ Պետական կենսաթոշակների մասին օրենքի հ.29 մաս 1: Հղում էիք ուզել ես էլ գրել էի: Անհատ ձեռնարկատիրոջ մասով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ գործելու ժամանակահատվածները ստաժ չեն համարվում:

Արմեն

Հարգելի Տիգրան, օրենքում հստակ նշված է՝ չաշխատող անձ է համարվում նաև միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողը (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամը), բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից եկամուտ ստացող անձը: Միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակաշրջանը վարձու աշխատողի համար ստաժ չի հաշվարկվում: Ծերության նպաստի իրավունքը կապ չունի ստաժի հետ:

Tigran

Այո, Ձեր գրածը մայրության նպաստի հաշվով է այդպես համարվում: