Գուրգեն․
Կարո՞ղ եք միկրոձեռնարկատիրության համակարգով աշխատելու գործունեության ցանկ տրամադրել ԱՁ-ի համար: ԱՁ Չհանդիսացող անձի համար կա, բայց ԱՁ-ի համար չեմ գտնում, կա միայն արգելված գործունեությունները։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Գուրգեն․
Կարո՞ղ եք միկրոձեռնարկատիրության համակարգով աշխատելու գործունեության ցանկ տրամադրել ԱՁ-ի համար: ԱՁ Չհանդիսացող անձի համար կա, բայց ԱՁ-ի համար չեմ գտնում, կա միայն արգելված գործունեությունները։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Չկա միկրոձեռնարկատիրության համակարգով աշխատելու գործունեությունների ցանկ:
Այդպիսի ցանկ չկա, դուք պետք է ուղղորդվեք բացառելու կարգով, այսինքն նայեք ձեր գործունեությունը ընդգրկվում է արդյոք արգելված գործունեությունների մեջ, թե՝ոչ։
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ կարող են լինել, եթե իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը գործող է, ապա տվյալ հարկային տարվա հունվարի մեկից մինչև փետրվարի քսանը ներառյալ Հարկային մարմին ներկայացրել է հայտարարություն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ։ Նախորդ տարի տվյալ կազմակերպությունը կամ ԱՁ-ի շրջանառությունը չի գերազանցել 24 000 000 դրամը։ Եթե կազմակերպությունը կամ ԱՁ-ն նոր է ստեղծվում տարվա ընթացքում, ապա պետական ռեգիստրում հաշվառվեկուց հետո մինչև այդ հաշվառման օրվան հաջորդող քսաներորդ օրը ներառյալ, եթե կազմակերպությունը կամ ԱՁ-ն տվյալ հարկային տարում դադարեցման մեջ է եղել, ապա գործունեությունը վերսկսումից հետո մինչև վերսկսման օրվան հաջորդող քսաներորդ օրը ներառյալ կարող է ներկայացնել հայտարարություն՝ միկրոձեռնարկատիրության սուբեյկտ համարվելու վերաբերյալ։
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կարող են համարվել ցանկացած արտադրությամբ զբաղվողները, վարսավիրական ծառայություն, դերձակները, սպորտային ծառայություն մատուցող կազմակերպությունները, օպերատորական ծառայությունները, փոստային ծառայություն, ավտոսպասարկման ծառայություն, զբոսաշրջություն, մասնավոր ուսուցում, վերանորոգման կետեր, Երևան քաղաքից դուրս մանրածախ առևտրով զբաղվողները (խանութները,կրպակները), զբոսաշրջաբային տների միջոցով մատուցվող հյուրանոցային ծառայությունների անմիջականորեն կապված հանրային սննդի իրականացնողներ(նախաճաշ, ընթրիք)։ Հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված առևտրային կազմակերպությունների և ֆիզիկական անձանց դեպքում, երբ նախորդ հարկային տարվա ընթացքում բոլորի իրացման շրջանառությունը միասին վերցրած չի գերազանցում 24 000 000դրամը։ Երկու և ավելի ընկերություններում 20% և ավելի մասնաբաժին ունեցողների դեպքում, երբ չգործող ընկերությունները տվել են դադարեցման դիմում։
Կարդացեք ՀՕ-ի Հոդված 266 և ուղղորդվեք օրենքով: Այդպիսի ցանկ չկա: