Մելինե.
Բարև ձեզ։ Եթե ԱՁ-ն ցանկանում է զբաղվել մատնահարդարմամբ, հետագայում նաև վարսավիր ընդունի և մատնահարդարման դասեր անցկացնի: Կարո՞ղ է միկրոյով աշխատել։ Պարտադիր պետք է ՀԴՄ ունենա՞, և եթե տարածքը վարձով է, նա ցույց չի տալիս չէ՞ եկամտայինում և 10% հարկվում։
Այո, կարող է միկրոյով աշխատել։ Պարտադիր պետք է ՀԴՄ ունենա, եթե տարածքը վարձով է, վարձատուն է 10% եկամտայինով հարկվում։
Իսկ եթե դասեր անցկացնի մատնահարդարման, այդ դեպքում և կարո՞ղ է միկրոյով աշխատել։
Այո, կարող եք անցկացնել մատնահարդարման դասեր ու միկրոյով աշխատել:
Իսկ կարո՞ղ է հաշիվ գրել, թե՞ միայն ՀԴՄ-ով պետք է աշխատի:
Եվ ՀԴՄ-ով, և այո, հաշիվ կարող է գրել:
Այո, կարող է, ՀԴՄ անպայման պետք է ունենա։ Միկրո համակարգում աշխատող ԱՁ-ն հարկային գործակալ չի հանդիսանում (բացառությամբ աշխատողների մասով), հետևաբար այդ 10%-ը չի վճարում և եկ. հարկի հաշվարկում չի ներկայացնում։
Վարձակալության գծով ինքը չի հանդիսանում հարկային գործակալ, բայց այդ 10 տոկոսը վարձատուն պետք է վճարի բյուջե, իրեն վճարված վարձավճարից։
Կարող եք միկրոյով աշխատել, հդմ-ի առկայությունը պարտադիր է, վարձավճարից 10 տոկոս վճարում է վարձատուն:
Այո, Հդմ պարտադիր է, նույնիսկ միկրոբիզնեսի ժամանակ: