Մթերային խանութ բացելու համար

Ան.

Հարգելի՛ հաշվապահներ, մի քանի հարց ունեմ, եթե կարողանաք մանրամասն տեղեկություններ տալ, շատ շնորհակալ կլինեմ։ Ես և ընկերուհիս մթերային խանութ ենք բացում, Ա/Ձ-ով ցանկանում ենք ամեն բան օրինական լինի, բայց այս հարցում անփորձ ենք և ոնց հաշվում ենք հարկերը շատ շատ են լինում։ Խնդրում եմ ասացեք`1) հնարավո՞ր է Ա/Ձ բացող անձը լիազորել մեկ այլ անձի, որ կատարի բանկային գործարքներ, եթե տվյալ խանութի աշխատակից չի։ 2) Արդյո՞ք ի սկզբանե հարկավոր է գրանցել բոլոր աշխատողներին։ 3) Եթե կարելի է ասել երկու ընտանիքի «բիզնես» է լինելու, ընտանիքի մյուս անդամները կարո՞ղ են չգրանցվել։ 4) Եթե հարկավոր է, ապա աշխատողը ամսական ստանալու է 40000 ՀՀ դրամ, ապա որքա՞ն կլինեն հարկերը և աշխատանքային պայմանագրի մեջ ինչպե՞ս պետք է ֆիքսել այս կետը, միևնույն ժամանակ չի գերազանցելու աշխատանքային 40 ժամը։ 5)Շրջանառության հարկի դեպքում, կա՞ն այնպիսի ծախսեր որոնք հարկերից նվազում են Ա/Ձ-ի դեպքում։ 6) Եթե հաշիվը արդեն դուրս է գրված կամ նույնիսկ փոխանցումը արդեն կատարված է, օրինակ՝ խանութը փակելու դեպքում կարո՞ղ ենք ապրանքի վերադարձ անել։ 7) Խանութի աշխատակիցների հետ կարո՞ղ ենք կնքել քաղիրավական պայմանագրեր, քանի որ այս պահին դեռ չենք պատկերացնում, որքան կգոյատևի խանութը։ 8) Արդյո՞ք ճիշտ կլինի վաճառողին գրանցել նվազագույն աշխատավարձով (68 00դր.) և աշխատանքային շաբաթը սահմանել 6 օրյա, շաբաթական 48 ժամ։ Կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

1) Հնարավո՞ր է Ա/Ձ բացող անձը լիազորել մեկ այլ անձի, որ կատարի բանկային գործարքներ, եթե տվյալ խանութի աշխատակից չի։ Ոչ
2) Արդյո՞ք ի սկզբանե հարկավոր է գրանցել բոլոր աշխատողներին։ Կարող եք սկզբնական բոլորին չգրանցել, բայց և աշխատացնել չեք կարող, որպեսզի չբռնվեք։
3) Եթե կարելի է ասել երկու ընտանիքի «բիզնես» է լինելու, ընտանիքի մյուս անդամները կարո՞ղ են չգրանցվել։ Ոչ
4) Եթե հարկավոր է, ապա աշխատողը ամսական ստանալու է 40000 ՀՀ դրամ, ապա որքա՞ն կլինեն հարկերը և աշխատանքային պայմանագրի մեջ ինչպե՞ս պետք է ֆիքսել այս կետը, միևնույն ժամանակ չի գերազանցելու աշխատանքային 40 ժամը։ Պետք է 68000դրամից պակաս չլինել, եթե աշխատելու է շաբաթական 40 ժամ։ 5)Շրջանառության հարկի դեպքում, կա՞ն այնպիսի ծախսեր որոնք հարկերից նվազում են Ա/Ձ-ի դեպքում։ Առևտրի դեպքում շրջանառության 1,5 տոկոսի չափով եք վճարելու, եթե ձեռք բերումները հիմնավորված լինեն։
6) Եթե հաշիվը արդեն դուրս է գրված կամ նույնիսկ փոխանցումը արդեն կատարված է, օրինակ՝ խանութը փակելու դեպքում կարո՞ղ ենք ապրանքի վերադարձ անել։ Այո
7) Խանութի աշխատակիցների հետ կարո՞ղ ենք կնքել քաղիրավական պայմանագրեր, քանի որ այս պահին դեռ չենք պատկերացնում, որքան կգոյատևի խանութը։ Կարող եք կնքել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրեր։
8) Արդյո՞ք ճիշտ կլինի վաճառողին գրանցել նվազագույն աշխատավարձով (68 00դր.) և աշխատանքային շաբաթը սահմանել 6 օրյա, շաբաթական 48 ժամ։ Ոչ, չպետք է գերազանցի 40 ժամը։

Անի

Շնորհակալություն

Tigran

1) Հնարավո՞ր է Ա/Ձ բացող անձը լիազորել մեկ այլ անձի, որ կատարի բանկային գործարքներ, եթե տվյալ խանութի աշխատակից չի։ Կարող է, սակայն գործառույթների շրջանակը պետք է հստակ ամրագրվի լիազորագրով, դա նաև բանկի հետ համաձայնեցման հարց է։
2) Արդյո՞ք ի սկզբանե հարկավոր է գրանցել բոլոր աշխատողներին։ Անպայման չէ,սկզբից մեկին գրանցեք,հետո մյուսներին։
3) Եթե կարելի է ասել երկու ընտանիքի «բիզնես» է լինելու, ընտանիքի մյուս անդամները կարո՞ղ են չգրանցվել։ Լավ կլինի համատեղ գործունեության պայմանագիր կնքեք, բանավորը մի կողմ։
4) Եթե հարկավոր է, ապա աշխատողը ամսական ստանալու է 40000 ՀՀ դրամ, ապա որքա՞ն կլինեն հարկերը և աշխատանքային պայմանագրի մեջ ինչպե՞ս պետք է ֆիքսել այս կետը, միևնույն ժամանակ չի գերազանցելու աշխատանքային 40 ժամը։
Մինիմալ աշխատավարձի չափը 93289 է, այսինքն՝ պետք է պակաս չլինի 47000-ից։
5)Շրջանառության հարկի դեպքում, կա՞ն այնպիսի ծախսեր որոնք հարկերից նվազում են Ա/Ձ-ի դեպքում։ Այո, եթե առևտուր է գործունեությունը, սակայն դա հոսանքի,գազի վարձակալության ծախսերին չի վերաբերում։
6) Եթե հաշիվը արդեն դուրս է գրված կամ նույնիսկ փոխանցումը արդեն կատարված է, օրինակ՝ խանութը փակելու դեպքում կարո՞ղ ենք ապրանքի վերադարձ անել։ Մի քիչ անհասկանալի էր համ դուրս գրել հաշիվ, համ ապրանքի վերադարձը։
7) Խանութի աշխատակիցների հետ կարո՞ղ ենք կնքել քաղիրավական պայմանագրեր, քանի որ այս պահին դեռ չենք պատկերացնում, որքան կգոյատևի խանութը։ Ոչ, ավելի լավ է ժամավճարով վճարեք։
8) Արդյո՞ք ճիշտ կլինի վաճառողին գրանցել նվազագույն աշխատավարձով (68 00դր.) և աշխատանքային շաբաթը սահմանել 6 օրյա, շաբաթական 48 ժամ։ 
Նվազագույն աշխատավարձ որպես պետք է գրանցել 93500, որ պահումներից հետո զուտ 68000 մնա, աշխատանքային շաբաթը սահմանել 6 օրյա, շաբաթական 40 ժամ՝7*5+5 կամ 7*4+6+6։ 

Անի

Շնորհակալ եմ պատասխանների համար: Խնդրում եմ կասեք 5րդ կետի հետ կապված, որո՞նք են այդ ծախսերը: Նշեմ, որ մթերային խանութ է լինելու, աշխատելուենք շրջանառության հարկով: Կանխավ շնորհակալություն:

Tigran

Հաշվետու ժամանակաշրջանի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով գործունեությունից ձևավորվող հարկման բազայի) սույն հոդվածի 1-ին մասով սահմանված 5 տոկոս դրույքաչափով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-րդ և 13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (ներառյալ՝ ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները), ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մասով ներմուծման մաքսային հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի, հաշվարկված մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկերի հանրագումարի կամ ներմուծման հարկային հայտարարագրերում արտացոլված ԱԱՀ-ով հարկման բազայի, հաշվարկված ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի հանրագումարի (այսուհետ սույն գլխում ապրանքներ ձեռք բերելու ծախսեր) չորս տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 1.5 տոկոսից պակաս գումար, ապա ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 1.5 տոկոսը: Սույն մասին համապատասխան շրջանառության հարկի գումարից ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով չնվազեցված մասը (այդ թվում հաշվետու ժամանակաշրջանի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի բացակայության դեպքում)` սույն մասի պահանջների պահպանմամբ, նվազեցվում է հետագա հաշվետու ժամանակաշրջանների համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի նկատմամբ հաշվարկվող շրջանառության հարկի գումարից:
Այսինքն՝ ոչ անմիջական ծախսերը նվազեցնել չեք կարող,միայն անմիջական ծախսերը:

Աստղիկ

Բոլոր հարցերին պատասխանել են սպառիչ, բայց Ձեզ խորհուրդ կտամ՝ տվյալ հարցերով զբաղվի հաշվապահ, քանի որ եթե ըստ Ձեր նկարագրածի ցանկանում եք ամեն ինչ օրինական դաշտում անել, կան շատ նյուանսներ, որոնք առանց մասնագետի օգնության չեք կարողանա գլուխ բերել։

Անի

Ճիշտ եք, արդեն որոշել ենք, ով է լինելու հաշվապահ: Պարզապես երբեմն մասնագետները տարբեր կերպերով են աշխատում, ուստի հետաքրքիր էր նաև այստեղից այլ տեղեկություններ իմանալ, որոնք շատ օգտակար էին ինձ համար:

Tigran

Ոչ թե մասնագետները տարբեր կերպերով են աշխատում, այլ տարբեր փորձի ու գիտելիքի անձինք են լինում: