Երվանդ․
Բարեվ ձեզ։ Ես ուզում եմ մթերային խանութ բացեմ իմ տարածքում, աշխատողը ես եմ լինելու։ Կասեք խնդրում եմ՝ ինչ թղթեր ու ինչ վճարներ են լինելու։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Երվանդ․
Բարեվ ձեզ։ Ես ուզում եմ մթերային խանութ բացեմ իմ տարածքում, աշխատողը ես եմ լինելու։ Կասեք խնդրում եմ՝ ինչ թղթեր ու ինչ վճարներ են լինելու։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Գրանցվում եք որպես Ա/Ձ կամ բացում եք ՍՊԸ, ունենում եք ID էլեկտրոնային ստորագրության համար, ձեռք եք բերում ՀԴՄ, ապրանքները ձեռք եք բերում հաշիվներով կամ առանց, եթե աշխատելու եք շրջ.հարկով, պետք է էլեկտրոնային դիմում ներկայացնեք, ամեն ամիս մուծում եք 5 000 դր. շահութահարկ, 5 000 դր.սոց և շրջ.հարկի գումար, որը կախված է նաև ձեռք բերումներից, եռամսյակով ներկայացնում եք շրջ.հարկի հաշվետվություն, իսկ տարեկան՝ շահութահարկ և սոց, ձեզ հաջողություններ գործի մեջ։
Հա մի բան էլ` եթե ոգելից խմիչքներ և ծխախոտ եք վաճառելու, դրա համար թույլտվություն և առանձին վճար կա։
Գոնե Անհատ ձեռնարկատեր պետք է գրանցվեք, քանի որ առևտուր է, եթե Երևանում եք, ապա գործելու եք շրջ. հարկով, 5 տոկոս է՝ 4 տոկոս նվազեցման հնարավորությամբ: Պետ. ռեգիստրում գրանցման համար վճարելու եք 3 000 դրամ, ՀԴՄ պետք է ունենաք, վճարելու եք նաև ամսական 5 000 դրամ շահութահարկ, 5 000 դրամ սոց. վճար (եթե հասնում է), տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային վճար: Կարող եք զանգել 099455932:
Բարև Ձեզ։ Եթե ԱՁ իրավաբանական տեսակով է լինելու գրանցումն, ապա ամսական 5,000 դրամ : Իսկ եթե կուտակային սոց․ վճար վճարող եք, ապա 10,000 դրամ: Իսկ հետագա հարկերն արդեն կապված են առևտրի շրջանառությունից:
Իսկ եթե մարզերու՞մ է։ Հա մեկ էլ հաշվապահ պետք է լինի հա՞: Շնորհակալություն:
Մարզում կարող եք գործել միկրոբիզնեսի համակարգում առևտրով, եթե առևտրի կենտրոնում, տոնավաճառում չեք գործելու, հաշվապահը կարող է և հաստիքով չլինել, այլ ծառայություն մատուցող անձ:
Երևանու՞մ է, թե՞ մարզում։
Նախ պետք է սկսել այստեղից:
Եթե մարզում է, Դուք ազատվում եք հարկերից։ Միայն տարեկան վճարելու եք 12 000 դրամ դրոշմանիշ։
3 000 դրամ վճարեք բանկում պետ. ռեգիստրի համար, բացեք Ձեր Ա/Ձ-ն և 20-օրյա ժամկետում ներկայացրեք միկրոձեռնարկատեր համարվելու վերաբերյալ հայտարարություն։
Միայն ալկոհոլի և սիգարետի համար պետք Է վճարի թույլտվության գումար։
Դա հաշվարկվում է խանութի մակերեսով:
Շնորհակալ եմ շատ: