Մեքենայի հաշվեկշռային արժեք

Արեն․

Բարև ձեզ: Կազմակերպությունը ներմուծել է ավտոմեքենա վաճառքի նպատակով, սակայն մեկ ամիս անց ստացել է պետական գրանցում և ևս մեկ ամիս անց վաճառվել է: Ներմուծման ժամանակ հարկերի հաշվարկման թվերն են 3 022 103 մաքսային արժեք, 604 421 մաքսատուրք 725 305 ԱԱՀ և 60 442 բնապահպանական հարկ:

Հարց․ որպես հաշվեկշռային արժեք պետք է այս ամբողջ թվերը գումարել և պետական հաշվառման օրվանից սկսած հաշվել մաշվածք, և երբ մեքենան կվաճառվի, այդ օրվա դրությամբ հաշվեկշռային արժեքից 16,67 տոկոս դրույքով հաշվարկել հաշվանցման ենթակա ԱԱՀ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

ակտիվի սկզբնական արժեք՝  ակտիվի ձեռքբերման գնի (անհատույց ստաց մ ան դեպքու մ ՝ ստացվող ակտիվի գնի, իսկ կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ ներդր մ ան դեպքու մ ՝ կող մ երի պայ մ անավորվածությա մ բ որոշված գնի, որը ենթակա է գնահատ մ ան անկախ գնահատողի կող մ ից՝ օրենքով նախատեսված դեպքերու մ  և կարգով), կառուց մ ան կա մ  ստեղծ մ ան կա մ   մ շակ մ ան ծախսերի (այդ թվու մ ՝ չփոխհատուցվող և Օրենսգրքով սահ մ անված կարգով չհաշվանցվող (չնվազեցվող) հարկերի և վճարների), տեղափոխ մ ան, տեղակայ մ ան ծախսերի և (կա մ ) ձեռքբեր մ ան հետ ան մ իջականորեն կապված այլ ծախսերի հանրագու մ ար՝ դրա մ ական արտահայտությա մ բ:

Tigran

  ակտիվի հաշվեկշռային արժեք՝  ակտիվի սկզբնական արժեքի և հարկ մ ան նպատակով դրանից կատարված նվազեցու մ ների (այդ թվու մ ՝  մ աշվածության կա մ  ա մ որտիզացիոն  մ ասհանու մ ների) տարբերություն` հաշվի առած Օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին  մ ասի 2-րդ կետով սահ մ անված կարգով իրականացված վերագնահատ մ ան արդյունքները և Օրենսգրքի 121-րդ հոդվածի 3-րդ  մ ասի 1-ին կետով սահ մ անված կապիտալ ծախսերը: 

Gevorg Grigoryan

Հարգելի Արեն, կարևոր է նաև իմանալ, թե Ձեր ընկերությունը որ հարկման դաշտում է աշխատում: Քանի որ եթե ընդհանուր հարկման դաշտում, ապա դուք պետք է ԱԱՀ հաշվետվություն ներկայացնեիք և եթե շրջ. հարկի դաշտում, ապա ընդհանուր վճարված գումարների հանրագումարն է Ձեր մեքենայի արծեքը: Իսկ վաճառքի դեպքում, եթե ՍՍՀ վճարող եք, ապա գումարը հաշվարկում ենք 20 տոկոս ԱԱՀ-ով, այլ ոչ թե 16.67%։
Հարցերի դեպքում կարող եք զանգել 091-33357