Վահե.
Ողջույն: Եթե իմ մեքենան գրանցված է Վանաձորում, այսինքն մեքենայի տեխ. անձնագրում նշված է Վանաձոր, ես կարո՞ղ եմ արդյոք մեքենայի գույքահարկը վճարել Երևանում: Կանխավ շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Վահե.
Ողջույն: Եթե իմ մեքենան գրանցված է Վանաձորում, այսինքն մեքենայի տեխ. անձնագրում նշված է Վանաձոր, ես կարո՞ղ եմ արդյոք մեքենայի գույքահարկը վճարել Երևանում: Կանխավ շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Պետք է վճարվի Վանաձորի քաղաքապետարանի գույքահարկի հաշվեհամարին, իսկ դա կարող եք ցանկացած վայրից /ցանկացած բանկից/ էլ անել:
Նախ պետք է ճշտել տվյալ օրվա դրությամբ Վանաձոր համայնքի նկատմամբ նշված մեքենայի մասով առկա հարկային պարտավորությունների չափը, և այնուհետև արդեն կարող եք վճարել ցանկացած բանկում: Վճարվելիք գումարի չափը կարող են Ձեզ ասել միայն Վանաձորի քաղաքապետարանում: Ուշադրություն դարձրեք որ, որևէ բանկ իրավասու չէ ինքնուրյուն հաշվարկել այդ գումարները, այլ պետք է հիմք ընդունեն տվյալ համայնքից տրված պարտքերի մասին տեղեկանքը: Կարևոր է հավշեհամարի ճիշտ լինելը, հակառակ դեպքում գումարները սխալ հաշվեհամարին փոխանցելու դեպքում դուք կնկնեք լրացուցիչ քաշքշուկների մեջ: Ստացվում է, որ ամեն տարի պետք է մեկնեք Վանաձոր, ճշտեք Ձեր վճարվելիք գումարի չափը, տեղում վճարեք, ստանաք 0-ական տեղեկանք, իսկ տեխզննումը կարող եք կատարել ցանկացած քաղաքում:
Բարև Ձեզ, եթե իմ մեքենայի համարանիշը հանձնված է, գույքահարկ վճարվելու՞ է։
Համարանիշից բացի, եթե մեքենան հանված չէ հաշվառումից, ապա` այո, պետք է վճարել:
Եթե մեքենան 2015 թվականից
” հաշվառումից ժամանակավոր հանված է” գույքահարկ վճարվելու՞ է։
Շնորհակալություն
Հաշվառումից, այսինքն՝ մեքենայի սեփականատերը ներկա պահին ՌԴ-ում է, համարանիշը հանձնելուց հետո զրոյականն ստացել ենք, նման դեպքում հարկ վճարվու՞մ է:
Հետևեք հղմանը, այնտեղ 6-րդ բաժնում կարող եք ստուգել պարտք գոյանում է, թե ոչ:
Մտնում եմ այդ հղումով, բայց ցույց չի տալիս, պետական հաշվառումից ժամանակավոր հանված է։
Այդ դեպքում վճարման պարտավորություն չունեք:
Ի՞նչ մուծումներ պետք է անել մեքենայի գրանցման ժամանակ։