Մեքենայի գույքահարկ

Բարև Ձեզ: Օնլայն տարբերակով ինչպե՞ս իմանալ մեքենայի գույքահարկի չափը և վճարել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

ՀՕ Հոդված 248.Տեղական բյուջե վճարման ենթակա փոխադրամիջոցների գույքահարկի գումարի հաշվարկման կարգը
3. Հաշվառող մարմինները, հիմք ընդունելով շարժական գույքի կադաստր վարող մարմնից Օրենսգրքի 250-րդ հոդվածով սահմանված կարգով ստացված տեղեկությունները, սույն բաժնով սահմանված կարգով հաշվարկում են փոխադրամիջոցների գույքահարկ վճարողների փոխադրամիջոցների գույքահարկի գումարները և մինչև ընթացիկ հարկային տարվա նոյեմբերի 1-ը փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներին ներկայացնում են փոխադրամիջոցների գույքահարկի վճարման ծանուցագրեր (այդ թվում ուղարկում են փոստով կամ հանձնում են առձեռն):
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում ծանուցագիր չներկայացնելը փոխադրամիջոցի գույքահարկ վճարողին չի ազատում հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարելու պարտականությունից:
5. Փոխադրամիջոցի գույքահարկ վճարողները փոխադրամիջոցի գույքահարկի գծով իրենց պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք կամ տեղեկություններ ստանալու նպատակով կարող են դիմել հաշվառող մարմիններ: Հաշվառող մարմինները նշված տեղեկանքները կամ տեղեկությունները տրամադրում են դիմումները ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Tigran

Եթե Երևանում է, ապա նայեք այս հղումով: