Լևոն.
Բարև Ձեզ: Մեքենայի առքուվաճառքի համար գույքահարկի զրոյականը ներակայացնելուց վճարվում է մինչև վաճառքի գործարքի կատարման ամիսը ներառյա՞լ, թե՞ ամբողջ տարվա համար։ Վաճառքը կկայանա այս հունվարին։ Եվս մեկ հարց. եթե մեքենայի գնորդը ՌԴ քաղաքացի է և լիազորել է ՀՀ քաղաքացուն գնելու ավտոմեքենան, ապա այդ դեպքում առքուվաճառքի պայմանագիրը նոտարական վավերացման կարիք ունի՞։ Կանխավ շնորհակալություն։
Փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկումը դադարում է փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
Ամեն դեպքում նոտարական վավերացման կարիք կա։
Եթե լիազորված անձի հետ է լինելու գործարքը, ապա նոտարական կարգով կնքելը ճիշտ կլինի: