Մետաղադրամով խաղային ավտոմատ

Լեռնիկ.

Բարև Ձեզ։ ԱՁ եմ բացել, նշել եմ միկրո։ Ուզում եմ Game zone բացել։ Ունեմ 2 հատ կոպեկի սարք, կոպեկ որ գցեն ժամանակով ֆիքսվի, խաղան։ Հիմա սարքերի համար ինչքա՞ն հարկ պիտի տամ ու ու՞մ պետք է դիմեմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այդ գործունեությունը միկրոյի համակարգում գործել չի կարող ըստ օրենքի,այլ պետք է գործել պետտուրքի դաշտում: Տուրքի չափը հստակ չենք կարող ասել տարածքային գոտին կապ ունի,պետք է հարկային հաշվետվությունների ծրագրով ներկայացնեք հայտարարությունը,իսկ այդ ծրագրում գրանցումն ապահովել եք արդեն թե ոչ:

Ալլա

ՀՕ համաձայն5. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել`
4) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներով զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը՝ այդ գործունեության տեսակների մասով.

Նայեք «Պետական տուրքի մասին» օրենքի
Հոդված 19.8.Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի, ինչպես նաև մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը