Մեկ մուտքի օրդեր

Մելինե․

Հարգելի հաշվապահներ, օգնեք ճիշտ լրացնել դրամարկղային գիրքը։ ՍՊԸ-ն ծառայություն է մատուցում և օրական 8-15 բաժանորդից գումար է ստանում դրամարկղում։ Յուրաքանչյուր օրվա համար գանձապահը մեկ մուտքի օրդեր կազմի՞, թե՞ կարելի է նաև ամսական կտրվածքով։ Ամեն օրվա գումարը ճանաչում ենք անմիջապես եկամուտ։ Թե՞ պետք է ամսվա սկզբին բաժանորդների քանակով դեբիտորական պարտք ձևակերպել և արդեն ամեն օրվա ստացած գումարը ճանաչել պարտքի մարում։ Շնորհակալ կլինեմ, եթե ուղղորդեք։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1 Յուրաքանչյուր օրվա համար գանձապահը մեկ մուտքի օրդեր կազմի՞, թե՞ կարելի է նաև ամսական կտրվածքով։ Ավելի լավ է կարդացեք դրամակղային գրքի վարման կարգը,
2 Ամեն օրվա գումարը պետք է ճանաչել հասույթ։ Պետք է ամսվա սկզբին բաժանորդների քանակով դեբիտորական պարտք ձևակերպել և արդեն ամեն օրվա ստացած գումարը ճանաչել պարտքի մարում՝ ըստ բաժանորդների,այսինքն պետք է վարեք անհատական հաշվառում։