Լիլիթ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ուզում եմ բացել մաքրման ծառայության գրասենյակ, որը կաշխատի միկրոյով, աշխատակիցների աշխատանքը կլինի այսպես` յուրաքանչյուր պատվեր կունենա սահմանված գին, որից x % պետք է վճարի մաքրման սերվիսին։ Խնդրում եմ օգնեք հասկանամ` ինչպե՞ս պետք է հաշվապահորեն ցույց տալ տոկոսադրույքների մուտքը, և քանի որ աշխատանքը կախված է պատվերներից` արժե՞ գրանցել մաքրուհիներին։
Այո, արժե գրանցել մաքրուհիներին։ Այդ տոկոսադրույքները պետք է ձևակերպվեն որպես միջնորդավճարներ: Կարող եք գործել շրջ. հարկի համակարգում:
Մաքրուհիներին գրանցում եք որպես աշխատող, աշխատավարձը սահմանում եք գործարքային կամ ժամավճար։