Ռոման․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը ապրանք է ներմուծել Ռուսաստանից: Ապրանքի արժեքը 50 000 ռուբլի է, և ստացել է բեռնափոխադրման հաշիվ 80 000 դրամ: Մաքսային վիճակագրական հաշվետվության մեջ 1. Ապրանքի արժեք (ռուբլի) և 2. ապրանքի վիճակագրական արժեք (ռուբլի) տվյալ դաշտերրւմ ինչպե՞ս պետք է լրացնել:
Եթե օրինակ` տրանսպորտային ծախս ունեք, դա էլ եք գումարում արժեքին և ստանում եք վիճակագրական արժեքը, հետևաբար ապրանքի վիճ. արժեք դաշտում նշում եք ստացվածը, իսկ ապրանքի արժեք դաշտում՝ 50000ռուբլին:
Ապրանքի վիճակագրական արժեք սյունակում թվային նիշերով նշվում է ապրանքի ձեռքբերման փաստացի գինը` հաշվի առնելով առաքողի (ստացողի) կողմից մինչև ՀՀ պետական սահմանը տեղափոխման ծախսերը։
Ապրանքի արժեք դաշտում նշում եք 50000 ռուբլի, ապրանքի վիճակագրական արժեք դաշտում նշում եք ապրանքի արժեքի և տրանսպորտային ծախսի ընդհանուր գումարը՝այսինքն այդ 80000 դրամը դարձնում եք ռուբլի և գումարում 50000-ին:
Շնորհակալ եմ