Ռաֆս.
Ողջույն արդի Հայ հաշվապահական մտքի ներկայացուցիչներին ! 🙂
Ժողովուրդ այսպիսի մի իրավիճակ.
Ներմուծվել է ապրանքների խմբաքանակ, ասենք 10 տեսակի, որոնք ունեն մեկը մյուսից զգալիորեն տարբերվող “ինվոյսային” գին : Մաքսային մարմինների կողմից այդ բոլոր տասը տեսակի ապրանքները գնահատվել են նույն գնով(ելնելով կիլոգրամի հսկիչ գնից) և սահմանվել այդ խմբաքանակի մաքսային արժեք: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարելի է յուրաքանչյուր ապրանքատեսակի համար նույնականացնել իրեն բաժին ընկնող մաքասային արժեքը, հետագայում “բացասական ԱԱՀ”-ի հարթության մեջ ամուր կանգնելու նպատակով 🙂
P.S. Հաջորդ քայլով, խնդիրը բարդացնելու համար, ասեմ որ ինվոյսում չափի միավորը “հատ”-ն է , ի տարբերություն մաքսայինի “կգ”-ի :
Բարև Ձեզ,Ձեր առաջին հարցին պատասխանեմ,որ տվյալ դեպքում նախ առանձին -առանձին հաշվում եք,թե ինչքան է ինվոյսային արժեքը դրամով,արտարժույթը բազմապատկելով հայտարարագրում եղած կուրսով,ապա ինվոյսային գումարները գումարում (այդ 10 տեսակի),ստանում ինչ-որ x գումար,մաքսային արժեքը բաժանում եք այդ X գումարին,ապա ամեն մի տեսակի դրամով արտահայտված ինվոյսային արժեքը բազմապատկում եք ստացված թվով,օրինակ`
1տեսակ-200$ *340=68000
2տեսակ 250$*340 =85000 այս 3-ի մաքսային արժեքը 1000000
3տեսակ 300$*340 =102000
Ընդամենը`255000
1 տեսակի մաքսային արժեքը=1000000/255000*68000=266667
2 տեսակի մաքսային արժեքը =1000000/255000*85000=333333
3 տեսսակի մաքսային արժեքը= 1000000/255000*102000=400000
Իսկ Ձեր երկրորդ հարցին պատասխանեմ,որ պետք է պարզեք թե1կգ-ի մեջ քանի հատ է մտնում տվյալ տեսակից և համաձայնեցնեք մեկը մյուսի հետ
Աննան ամեն ինչ ճիշտ է բացատրում, այլ խոսքերով ասած պետք է գտնել տեսակարար կշիռը, մեկ միավորին, իսկ ձեր դեպքում դրամին բաժին ընկնող մասը:
երկրորդ հարցի հետ կապված խորհուրդ կտամ կազմել չափագրման ակտ, և պահեստ մուտք անել հատով, եթե հետո իրացումը լինելու է հատով:
Շնորհակալություն արձագանքների համար, Ձեր մոտեցումները պարզ են, պարզ մաթեմատիկական միջին կշռվածի մեթոդն է, ես ավելի շատ կուզենաի իմանալ գործնականում ինչ կիրառումներ և անալոգիաներ կան : Ի դեպ մի փոքրիկ դիտողություն. արտարժույթի փոխարժեքը պետք է վերցնել ոչ թե մաքսազերծման օրվա հայտարարագրում նշված փոխարժեքը, այլ ինվոյսի դուրս գրման (սեփականության իրավունքի մեկից մյուսին անցման) օրվա փոխարժեքը, անգամ էս վեռջերսել մի հատ պաշտոնական պարզաբանումել վերջապես հրապարակվեց փոխարժեքների թեմաներով 🙂 Ինչ վերաբերվում է “կգ-հատ” թեմային, ապա բնականաբար պահեստ մուտք է լինում և վաճառվում է “հատ”-ով (ծիծաղելի կլիներ գեղեցիկ ֆլակոններով և տուփերով, օրինակ աչքի կրեմները կամ մաշկի խնամքի տարբեր միջոցները վաճառել կգ-ով 🙂 ) և պատկերացրեք 300-ից ավել տեսակի տարբեր չափերի, ձևերի փոքր և մեծ տուփերով ապրանքներ… խմբավորված են “կգ”-ով մի 2-3 խմբի , որոնց համար սահմանված է մաքսային արժեք, դե եկեք այդ 300 տեսակի յուրաքանչյուրի համար նույնականացնենք իրենց մաքսային արժեքները 🙂
Բարև Ռաֆս: Եթե ինվոյսի մեջ նշված են բոլոր ապրանքատեսակները իրենց քանակներով և գումարով, դուք պետք է ուղղակի որոշեք, թե կոնկրետ ապրանքատեսակը մաքսայինի սահմանած որ խմբի մեջ է մտնում` բոլոր ապրանքների համար, և այնուհետև ամեն մի խմբի համար վճարված ԱԱՀ-ի գումարը բաշխեք ըստ արժեքի յուր. խմբի մեջ մտնող ապրանքատեսակների վրա: Այստեղ արդեն կապ չունի մաքսայինը կգ-ով է մաքսազերծել թե ոչ, կարևորը ինվոյսը լինի հատով և լինի հմպտ. գինը: Եթե այդպես չէ(ինվոյսում նույնպես ապրանքախմբերով է կամ կգ-ով), ապա անվանական հաշվառում յուր. ապրանքատեսակի համար չեք կարող պահել, կամ պետք է հաշվառումը տանեք կգ-ով:
Ռաֆս կներես վերևում արդեն ասել էիր որ ինվոյսում հատովա, էդ դեպքում մի հատ 1C-ա պետք որ սիրուն հաշվի
Հարգելի գործընկերներ
Նախ նշեմ, որ Աննայի բացատրած բանաձևը նման դեպքերում լայն կիրառում ունի, սակայն Աննան երկրոդ քայլը նշելով կարծում եմ փոքր-ինչ շտապել է: Քանի որ մաքսային հայտարարգիրը ընդամենը հիմք է մաքսային մարմինների կողմից մաքսատուրքի հաշվարկման, իսկ պահեստ մուտքագրելու ենք ինվոյսով: Ուստի հարկ է Աննայի նշած բանաձևով հաշվարկել յուրքանչյուր ապրանքատեսակին բաժին ընկնող մաքսատուրքը, այնուհետև այն բաժանելով տվյալ ապրանքատեսակի` ինվոյսում նշված քանակի վրա /տվյալ պարագայում հատ/ ստանալ տվյալ ապրանքատեսակի մեկ միավորին բաժին ընկնող մաքսատուրքը:
Ինչ վերաբերում է փոխարաժեքին, ապա նշեմ, որ պահեստ մուտքագրելիս փոխարժեքը վերցվում է գործարքի օրվա դրությամբ ԿԲ-ի սահմնաված կուրսով, սակայն մաքսատուրքի տեսակարար կշռի որոշման պարագայում Աննան ճիշտ է վարվել, որ վերցրել է մաքսային հայտարարգրում նշված փոխարժեքը, քանի որ հակառակ պարագայում ապրաքատեսակին բաժին ընկնող մաքսատուքի հաշվարկը կոռեկտ չէր լինի, իսկ ինքարժեքի հաշվարկի ժամանակ կկիրառվի արդեն Ռաֆսի նշած փոխարժեքը:
Վերոգրյալի կապակցությամբ խորհուրդ կտամ ևս մեկ անգամ կարդալ ՀՀՀՀՍ 2-ը և ՀՀՀՀՍ 21-ը:
Հարգելիներս,
Շտապեմ տեղեկացնել ձեզ, որ պահեստ մուտքագրելու ժամանակ ինքնարժեքի հաշվարկման, ինչպես նաև մաքսատուրքի հաշվարկման խնդիրներ չկան, այսպես ասած, խնդրո առարկան “բացասական ԱԱՀ” տեմայի մեջ է, այսիքն վերոգրյալ 300 տեսակից յուրաքանչյուրը վաճառելիս կարողանանք այդ յուրաքանչյուրի իրացման ԱԱՀ-ները համադրենք ներմուծման ԱԱՀ-ներին :
P.S. Աշոտ ջան, կներես իհարկե, բայց ես ետ ռուսների կողմից “մոգոնած” և հայերի կողմից միքսած ծրագիրը կատեգորիկ և տոտալ չընդունեցի 🙂
Բարև Ձեզ …
Ռաֆս նախ ասեմ Ձեզ,որ ես մի ներմուծող կազմակերպություն ունեմ,որի ստուգման ժամանակ հարկայինը թվերը ստուգում էր առաջնորդվելով հայտարարագրում նշված կուրսով,այլ ոչ թե ինվոյսում մի պարզ պատճառով,որ ինվոյսը շատ հաճախ շատ ավելի շուտ են կազմում և ուղարկում գնորդին քան ապրանը ներմուծելը և հետևաբար կուրսը կարող է զգալի տարբեր լինել,երկրորդը հարգելի Ռաֆս նախ ասեմ,որ դուք երկրորդ հարցը հղելիս չեք նշել թե ինչ տեսակի ապրանք եք ներմուծում ,հետևաբար պատասխանողներին գցելեք տարակուսանքի մեջ,որպես օրինակ հղեմ. օրինակ շինանյութը,որը հիմանականում կգ է,շատ հաճախ խնդիր է առաջանում ինվոյսի և հայտարագրի մեջ,քանի որ մի տեղ գրվում է հատ ,մյուս տեղ` կգ,իսկ ինչ վերաբերում է Ձեր վերջին հարցին պատասխանեմ,եթե չեք հավանում 1C,ապա կարող եք օգտագործել Excel, այնտեղ ստեղծեք աղյուսակ բանաձևերով,1-ին մասում գրեք ապրանքների անունները ,ներմուծման քանակը,ամեն մեկի սահմանած վաճառքի գինը և ներմուծման ԱԱՀ,երկրորդ մասում `վաճառված քանակը ,վաճառված գումարը`քանակ*միավ. վաճ. գին ևվաճ. ԱԱՀ` վաճ. գումարը *16.67,երրորդ մասում գրեք դրանց տարբերությունները,տարբերությունից կստանաք կամ բացասական կամ դրական ԱԱՀ
Հարգելի Աննա ի՞նչ է ասած “թվերը ստուգում էր”, ինքնարժեքի հաշվարկն էր ստուգում, թե՞ իրենց իսկ կոլեգաների կողմից ներմուծման պահին գանձվող հարկերի հաշվարկը, թե՞…….: Աննա ջան եթե խոսքը գնում է հարկման առումով ներմուծված ապրանքների ինքնարժեքի հաշվարկելու մասին, ապա ստուգողներին տվեք թող կարդան “ՀՀ ԿԱ Պետ. եկամուտ. կոմիտեի 22 մարտի 2010 թվականի N 4 ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ պաշտոնական պարզաբանումը” և ստուգելուց առաջնորդվեն այդ իրավական ակտով……, Excel-ի գոյության և իրա հնարավորությունների(աղյուսակներ կազմել և բանաձևեր գրել) մասին տեղեկացնելու համար անչափ շնորհակալ եմ…
Թեման համարենք փակված, բոլորին շնորհակալություն:
Բարև ձեզ, ես նայեցի ձեր կարծիքները, և ասեմ, որ նախ որոշվում է 1 միավոր ապրանքի ինվոյսային արժեքը, ապա այդ ապրանքի համար հաշվարկված մաքսային արժեքով հաշվարկված մաքսավճարը բաժանում ենք տվյալ ապրանքի քանակի վրա` որոշելու համար մեկ միավոր ապրանքի արժեքը:
Օրինակ.
Կազմակերպությունը ներմուծել է 20 հատ անձեռոցիկ, որի ինվոյսային արժեքը 15$, իսկ ԿԲ կուրսը 412$ է մաքսային արժեքով հաշվարկված մաքսավճարը կազմում է, ենթադրենք, 25000 դրամ: Մեկ միավորի հաշվարկը կլինի.
20 հատ x 15$ x 412$ = 123600 ընդհ. արժեք
25000 մաքսատուրք / 20 հատ = 1255 մեկ հատին ավելացող գումար
123600 ընդհ. արժեք / 20 հատ + 1255 մեկ միավորին ավելացող գումար = 7435 մեկ միավորի ինքնարժեք