Vahan.
Բարև ձեզ: Ես ունեմ մի հարց: Ինձ Գերմանիայից պետք է Snowboard ուղարկեն, այն օգտագործված է: Այնտեղից գնել են 208 EURO, իսկ նորի արճեքը եղել է 519 RURO, քաշը 10 կգ ից քիչ է, խնդրում եմ ասեք, թե այն ես պե՞տք է մաքսազերծեմ, թե հնարավոր է առանց դրա, և եթե այո, ուրեմն ինչքա՞ն կլինի մաքսազերծումը: Շնորհակալություն:
Բարև Ձեզ, Վահան։
1.Քանի որ մաքսազերծման համար գոյություն ունեցող դրույքաչափերը և նրանց որոշման կարգը մաքսային ծառայությունը ոչ մեկին չի տրամադրում, և կարելի է ասել, որ շատ դեպքերում դրույքաչափը որոշվում է կոնկրետ իրը մաքսազերծող տեսուչի կամահայտնությամբ, ապա մաքսազերծման գումարը Ձեզ կարող է ասել միայն մաքսայինի տեսուչը, որը զբաղվում է սպորտային իրերի մաքսազերծմամբ, կամ այն մարդը, որը նույնատիպ իրը մաքսազերծել է մաքսայինում։
2.Ինչ վերաբերվում է մաքսազերծմանը, ապա ֆիզիկական անձանց համար, գոյություն ունի ներմուծվող ապրանքի գնի և քաշի սահմանային չափեր, որից ավել գին կամ քաշ ունենալու դեպքում, այդ ապրանքի համար մաքսատուրք չի վճարվում։ Նախկինում սահմանված էր, որ, եթե ընդհանուր մաքսային արժեքը չի գերազանցում 50000 դրամը և ընդհանուր քաշը 20 կգ. չգերազանցող իր է, ապա մաքսատուրք չի վճարվում։ Պետք է նշեմ, որ այս դրույքաչափերը սահմանված էր փոստային կամ սուրհանդակային ծառայություններով ներմուծվող իրերի համար։
3.Եվ եթե չեմ սխալվում այդ դրույքաչափերը փոփոխվել են հօգուտ մաքսատուրք վճարողի։ Լավ կլինի ճշտեք նոր սահմանային դրույքաչափերը, և հնարավոր է, որ ազատվեք անիմաստ գլխացավանքներից։
2-րդ կետի առաջին նախադասությունում սխալվել եմ։ 2-րդ կետը պետք է ներկայացվեր հետևյալ խմբագրությամբ.
2.Ինչ վերաբերվում է մաքսազերծմանը, ապա ֆիզիկական անձանց համար, գոյություն ունի ներմուծվող ապրանքի գնի և քաշի սահմանային չափեր, որից պակաս գին և քաշ ունենալու դեպքում, այդ ապրանքի համար մաքսատուրք չի վճարվում։ Նախկինում սահմանված էր, որ, եթե ընդհանուր մաքսային արժեքը չի գերազանցում 50000 դրամը և ընդհանուր քաշը 20 կգ. չգերազանցող իր է, ապա մաքսատուրք չի վճարվում։ Պետք է նշեմ, որ այս դրույքաչափերը սահմանված էր փոստային կամ սուրհանդակային ծառայություններով ներմուծվող իրերի համար։
Շնորհակալություն:
Վարդան ջան, եթե ունեք ինվոյսը, որ 208 եվրոյով եք գնել (մոտ 106700 դրամ), ապա մաքսային վճարներ չպետք է վճարեք, ըստ Մաքսային Օրենքի Հոդված 105 կետ 2-ի`
Ֆիզիկական անձինք կարող են, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, մաքսային սահմանով առանց մաքսատուրք վճարելու տեղափոխել միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքներ, որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 20 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 150 հազ. դրամը։