Արմեն.
Շրջանում աշխատող Ա/Ձ-ն մանրածախ առևտրով է զբաղվում, ունի վճարային տերմինալ, որի միջնորդավճարի համար Իզի Փեյ ընկերությանը ամեն ամիս ծառայությունների մատուցման հաշիվ է ներկայացնում: Հարցս հետևյալն է՝ կարո՞ղ եմ միկրոձեռնարկատիրության համակարգում աշխատել:
Այո, մարզում կարելի է զբաղվել մանրածախ առևտրով միկրոձեռնարկատիրության ռեժիմում, եթե հետևյալ պայմանները ապահովված են. նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 24 միլիոն դրամը, ինչպես նաև առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում չեք գործում: Վճարային տերմինալի հանգամանքը կապ չունի, կարևորը նշածս պայմանների ապահովումն է:
Քանի որ, ինչպես հասկացա, տերմինալը վճարահաշվարկային կազմակերպությանն է, և Դուք հանդես եք գալիս ոչ թե Ձեր, այլ պրինցիպալի անունից, այս դեպքում վճարահաշվարկայինի մասով սահմանափակումն էլ Ձեզ չի վերաբերում: Հանգիստ կարող եք աշխատել, եթե մյուս պայմաններին էլ եք բավարարում՝ անցյալ տարի ՀՎՀՀ-ով կտրոն չեք խփել, ՀԴՄ-ի 2 խախտում չեք ունեցել, փոխկապակցված չեք…