Մարդատար ավտոմեքենայի ԱԱՀ հաշվանցման սահմանափակում

Նարեկ․

Հոդված 72. Հաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումները 1. Օրենսգրքի 70-րդ և 74-րդ հոդվածներով սահմանված կարգով բյուջե վճարման ենթակա կամ բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվարկման նպատակով ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարում` 8) եթե ոչ իրացման նպատակով ձեռք են բերվել և (կամ) ներմուծվել են թեթև մարդատար ավտոմեքենաներ, բացառությամբ այն դեպքերի, երբ թեթև մարդատար ավտոմեքենաներն օգտագործվում են վարձույթով տրամադրելու համար: Սույն կետի կիրառության իմաստով, համարվում է, որ թեթև մարդատար ավտոմեքենան ձեռք է բերվել և (կամ) ներմուծվել է ոչ իրացման նպատակով, եթե ավտոմեքենայի սեփականության իրավունքը օրենքով սահմանված կարգով ստացել է պետական գրանցում.

Հարց-Կասե՞ք՝ ո՞րն է օրենքով սահմանված կարգով ստացած պետական գրանցումը ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Կարծում եմ, որ այստեղ խոսքը գնում է Պետավտոտեսչությունում տվյալ մեքենան ներմուծողի / ձեռքբերողի անունով գրանցելու մասին, այսինքն՝ ավտոմեքենան գրանցվել է՝ ներմուծողի / ձեռքբերողի կարիքների համար օգտագործելու նպատակով, ստացել է պետական գրանցում (պետ․ համարանիշ), այլ ոչ թե որպես ապրանք ցուցադրված է, օրինակ, ավտոսրահում։

Tigran

օրենքով սահմանված կարգով ստացած պետական գրանցումը դա ՃՈ-ում մեքենայի գրանցված լինելն է