Հասմիկ․
Ապրանքների մատակարարման հարկային հաշիվը սխալմամբ գրվել է հաջորդ օրվա մատակարարման ամսաթվով, ընդ որում հաշվում կա նաև ծառայություն պարունակող տող։ Ինչ որ խնդիր կարո՞ղ է առաջանալ, անհրաժեշտություն կա՞ հաշիվը չեղյալ անելու, և էդ դեպքում ի՞նչ մատակարարման ամսաթվով պետք է դուրս գրել նորը:
Խնդիր կլիներ, եթե կատարվեր հակառակը, այսինքն, ապրանքների մատակարարման հաշիվը դուրս գրվեր՝ մատակարարումը նշելով երեկվա կամ ավելի վաղ ամսաթվով։ Նման դեպքում կդիտարկվեր առանց փաստաթուղթ ապրանքի մատակարարման ռիսկ։
Ձեր նշված դեպքում, այո, հաշվում կարող է նշվել հաջորդ օրը որպես մատակարարման ամսաթիվ։
Իսկ եթե ծառայություն նույնպես կա՞ հաշվի մեջ, ավտոմեքենայի տեխսպասարկման ծառայություններ են։
Ծառայության համար առանձին հաշիվ պետք է գրեք ծառայության մատուցման հաշիվ ոչ թե ապրանքի մատակարարաման։
Ոչ, ոչ մի խնդիր էլ չի առաջանա, չեղարկելու կարիք չկա:
անհրաժեշտություն չկա հաշիվը չեղյալ անելու,նորմալ է,