Մաշվածության հաշվարկ

Կիմա․

Բարև Ձեզ։ Շատ շնորհակալ կլինեմ, եթե օգնեք։ Ընկերությունը ձեռք է բերել մեքենա $14.000 արժեքով։ Մեքենայի օգտարար ծառայությունը գնահատվում է 5 տարի, իսկ մնացորդային աժեքը $2.000։ Ենթադրվում է, որ 5 տարվա տարվա ընթացքում մեքենան կանցնի 80.000կմ ճանապարհ։ Ենթադրենք՝

1-ին տարում անցնում է 10.000 կմ
2-րդ տարում անցնում է 15.000 կմ
3-րդ տարում անցնում է 18.000 կմ
4-րդ տարում անցնում է 20.000 կմ
5-րդ տարում անցնում է 17.000 կմ
Ընդամենը – 80.000 կմ ճանապարհ

Պահանջվում է՝ հաշվարկել մեքենայի մաշվածությունը 4 մեթոդներով՝ գծային, արտադրական, նվազող մնացորդի և ըստ տարիների հանրագումարի։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Պետք է առաջնորդվեք ՀՀՄՍ 16-ով , այնտեղ որպես մեթոդ  ըստ տարիների հանրագումարի մեթոդը չի կիրառվում.

62. Ակտիվի մաշվող գումարը իր օգտակար ծառայության ընթացքում պարբերական հիմունքով բաշխելու համար կարող են կիրառվել մաշվածության հաշվարկման տարբեր մեթոդներ: Այդ մեթոդները ներառում են` գծային մեթոդը, նվազող մնացորդի մեթոդը և թողարկված միավորների մեթոդը: Մաշվածության հաշվարկման գծային մեթոդի համաձայն՝ ակտիվի օգտակար ծառայության ընթացքում կատարվում են հավասարաչափ մասհանումներ, եթե ակտիվի մնացորդային արժեքը չի ՀՀՄՍ 16 © IFRS Foundation / ՖՀՄՍ Հիմնադրամ 11 / 15 փոփոխվում: Նվազող մնացորդի մեթոդի համաձայն՝ կատարվում են նվազող մասհանումներ օգտակար ծառայության ընթացքում: Թողարկված միավորների մեթոդի համաձայն՝ մասհանումները կատարվում են ակնկալվող օգտագործման կամ ակնկալվող թողունակության հիման վրա: Կազմակերպությունն ընտրում է այնպիսի մեթոդ, որն ավելի ճիշտ է արտացոլում ակտիվում մարմնավորված ապագա տնտեսական օգուտների ստացման մոդելը: Ընտրված մեթոդը հետևողականորեն կիրառվում է մի ժամանակաշրջանից մյուսը, քանի դեռ չկա ակտիվի տնտեսական օգուտների ստացման ակնկալվող մոդելի փոփոխություն:

նայեք նաև այս լինկով էջ 115-120, https://minfin.am/website/images/website/h.h.%20nerqin%20audit/IFRS%20Manual%20ARM.pdf

Կիմա

Շնորհակալ եմ շատ

Gevorg Grigoryan

Հարգելի Կիմա, վերցրեք ՀՊՏՀ հաշվապահության ամբիոնի կողմից թողարկված Հաշվապահական հաշվառման գիրքը: Այնտեղ կա Հիմնական միջոցների մաշվածության հաշվարկման մեթոդների մասով թեման:
Հուշում. Ձեր խնդրի մեջ ներկայացված 5 տարվա կմ-երը արտադրական մեթոդի դեպքում միայն օգտագործեք։

Կիմա

Շնորհակալ եմ շատ