Մայրության նպաստի վճարման ժամանակահատված

Լուսինե.

Բարև ձեզ։ Սեպտեմբերի 30-ից գտնվում եմ ֆիզարձակուրդում, անաշխատունակության թերթիկը ներկայացրել եմ աշխատավայր, բայց դեռ չեմ վճարվել։ Ցանկանում եմ իմանալ` արդյո՞ք գոյություն ունի ժամանակ, որի ընթացքում պետք է ստանամ նպաստը։ Եվ եթե մասնավոր հիմնարկ է, հնարավո՞ր է, որ չվճարեն։ Գրանցված աշխատող եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ։ Օրենքի համաձայն՝ վարձու աշխատողի նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն՝ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում։ Եթե գրանցված աշխատող եք, ապա գործատուն չի կարող չվճարել մայրության նպաստը։

Լուսինե

Իսկ եթե անձնագրում ունեմ փաստացի հաշվառման հասցե, դա կարո՞ղ է խոչընդոտ հանդիսանալ մայրության և խնամքի նպաստից օգտվելու համար, և նշեմ,որ անձնագրում նշված հասցեում ներկա պահին չեմ ապրում։

Tigran

Անձնագրի հասցեն նպաստի հետ կապ չունի, իսկ նպաստը ըստ օրենքի պետք է արդեն ստացած լինեիք, մի հատ հարցրեք ինչի չեն վճարում, պատճառը:

Ներսես

Նպաստը պետք է ստացած լինեիք սեպտեմբերի աշխատավարձի ժամանակ, եթե համապատասխան թղթերը ներկայացրել եք գործատուին:

Հերմինե

Սեպտեմբերի 30-ին ներկայացրած մայրության նպաստի թերթիկը կարող է վճարվել սեպտեմբեր ամսվա աշխատավարձի հետ միասին, վճարումը կարող է ընկնել հոկտեմբեր ամսվա մեջ: