Վազգեն.
Բարև Ձեզ: Աշխատակիցը ֆիզ. արձակուրդը վերջացրել է, եկել և ազատվել է աշխատանքից: Արդյոք աշխատակիցը կարո՞ղ է ընդունվել մեկ ուրիշ աշխատանքի և ձևակերպվի 2 տարեկան խնամք և ամսական նպաստ ստանա: Եվ կխնդրեմ պարզաբանել ժամկետային սահմանափակումները:
Եվս մեկ հարց. աշխատակիցը ֆիզ. արձակուրդից վերադառնալիս ինչքա՞ն ժամանակ հետո պետք է գնա խնամքի արձակուրդ, որ նպաստ ստանա:
+
Եթե ընդունվում է նոր աշխատանքի, կամ վերադառնում է հին աշխատանքին, արդեն իսկ խնամքի արձակուրդային չի ստանում։ Պետք է հին աշխատատեղը պահպանելով՝ գրվեր մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ գնալու դիմում։
Հաջորդ օրվա ամսաթվով պետք է լինի դիմումը:
Աշխատողը կարող է հղիության ավարտին հաջորդող օրվանից գնալ մինչև 2տ. երեխայի խնամքի արձակուրդ: Այո, աշխատակիցը կարող է ընդունվել մեկ ուրիշ աշխատանքի նույն գործատուի մոտ և ձևակերպվի մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ և ամսական պետբյուջեից նպաստ ստանա: Նկատի առեք, որ գործատուն, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի անունից իր միջոցների հաշվին հաշվարկում և փոխանցում է սոցիալական վճար՝ խնամքի արձակուրդ գնալու օրվան հաջորդող ամսվանից մինչև երեխայի 2 տարին լրանալու ամիսը (ներառյալ) ընկած ժամանակահատվածի համար՝ ամսական 3 000 դրամի չափով:
Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու դեպքում վարձու աշխատողներին մայրության նպաստը տրվում է ընդհանուր հիմունքներով` հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան մինչև աշխատողի աշխատանքի անցնելը:
13-րդ հոդ. փոփ. 01.12.14 ՀՕ-206-Ն
Ֆիզ. արձակուրդի ավարտի հաջորդ օրվանից աշխատակիցը կարող է դիմել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի համար։
Այո, կարող է օգտվել մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդից, քանի որ համաձայն ԱՕ-ի այն կարող է տրամադրվել ամբողջությամբ կամ մաս առ մաս մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: