Մայրության նպաստի վերաբերյալ

Ani.

Բարև Ձեզ: Կներեք մեկ հարց. աշխատում եմ մասնավոր ՍՊԸ-ում, 7 ամսից ֆիզ. արձակուրդ եմ գնացել: Թղթերս ներկայացրել եմ հաշվապահություն, հիմա ասել են` սպասի մինչ գործատուն վճարի: Ինչպե՞ս է օրենքը, ու՞մ դիմեմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո, այդպես է, մայրության նպաստը վճարում է գործատուն 140 օրվա հաշվով, սակայն պետք է վճարի մինչ առաջիկա աշխատավարձի օրը: Դրանից հետո կարող եք դիմել պետությունից երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու, իսկ մինչև 2տ. երեխայի խնամքի արձակուրդ ձևակերպելու դեպքում նաև այդ նպաստը ստանալու համար: Իսկ ե՞րբ եք ներկայացրել Ձեր թղթերը գործատուին:

Ալլա

Մայրության նպաստը վճարում են անաշխատունակության թերթիկը ներկայացնելուց հետո վճարվելիք աշխատավարձի հետ, երևի ունեն գումարի հետ պրոբլեմներ, դիմեք հաշվապահություն։

Ani

Մայիսի 22-ից անցել եմ ֆիզ. արձակուրդ։ Ինչպե՞ս դիմեմ երեխայի խնամքի համար, ու՞մ:

Tigran

Սկզբում բանակցեք հաշվապահի ու տնօրենի հետ, որից հետո դիմեք Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին՝ http://www.mlsa.am/?p=25962 նայեք այս հղումը: