Մայրության նպաստի ձևակերպումներ

Էլինա․

Հաշվապահներ ջան, խնդրում եմ ստուգեք ձևակերպումները․

Մայրության նպաստ է ձևակերպվել և վճարվել։ Վճարված ամսվա եկամտայինի հաշվարկում նպաստը գերաանցել է հաշվարկված եկամտային հարկի գումարը, համապատասխանաբար գերազանցող մասը ստացվել է պետությունից։ Նպաստի գումարը հարկը ներառյալ 2,831,808.00, որից՝ եկամտայինի հաշվին 1,065,066.00, ստացված լրացումը 1,766,742.00 ՀԾ-ն ինքնաշխատ աշխատավարձի հաշվարկում լրացրեց դտ- 5242 կտ -5271 – 2,831,808.00։

Ճի՞շտ եմ հասկանում՝ ես ձեռքով պիտի ուղղեմ դտ- 5242 կտ -5271 – 1,065,066.00 և դտ- 2252 կտ – 5271 1,766,742.00 ։ Վերջին թղթակցությունը չկա հաշվային պլանում, խնդրում եմ ուղղեք, եթե սխալ եմ։ Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

525 հաշվի հետ կապ պետք է տրվեր, 525-ը ունի 527-ի թղթակցություն,

Anahit

դտ 5242 – կտ 5271 – 2,831,808.00 սա ճիշտ է
դտ 5271 – կտ 5242 – 1,065,066.00 /տվյալ ամսվա հաշվարկված եկ/յին հարկը/
դտ 252 – կտ 524 – 1,766,742.00 (երբ որ գումարը կստանաք)