Լիլյա.
Բարև ձեզ։ Ունեմ աշխատող, ով ներկայացրել է հղիության և ծննդաբերության անաշխատունակության թերթիկ։ Հաշվարկել եմ միջին աշխատավարձ, կազմել է 80 022 ՀՀ դրամ։ Թերթիկը ներկայացվել է 20.02.2020թ.-08.07.2020թ. ժամանակահատվածի համար։ Աշխատում ենք 5-օրյա գրաֆիկով։ Առաջին անգամ պետք է հաշվեմ։ Նաև խնդրում եմ մանրամասնել պահումների մասով։
Նախապես շնորհակալություն։
Միջին ամսական աշխատավարձը բաժանում եք 30,4-ի և բազմապատկում հղիության և ծննդաբերության արձակուրդի օրացուցային օրերի թվով: Այս գումարից պահվում է եկամտային հարկ:
Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Եկամուտ են համարվում ժամանակավոր անաշխատունակության նպաստը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները: Եկամտային հարկի պահում կա: Իսկ դրանից հետո երբ կձևակերպվի մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի անունից գործատուի միջոցների հաշվին պետք է հաշվարկել և փոխանցել սոցիալական վճար՝ խնամքի արձակուրդ գնալու օրվան հաջորդող ամսվանից մինչև երեխայի 2 տարին լրանալու ամիսը (ներառյալ) ընկած ժամանակահատվածի համար՝ ամսական 3 000 դրամի չափով:
Բարև ձեզ: Ես ապրիլի 16-ից անցնելու եմ ֆիզ. արձակուրդի, աշխատում եմ ՍՊԸ-ում, միջին աշխատավարձս կազմում է 90 000 ՀՀ դրամ, ու աշխատում եմ 1 տարուց ավել, խնդրում եմ, ասեք՝ ինչքա՞ն կկազմի իմ դեկրետի գումարը: