Մայրության նպաստի հաշվարկ

Ինա.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ ևս մեկ հարցում օգնեք: Եթե տարվա ընթացքում աշխատում եմ 8 ամիս (սեզոնային), ֆիզ. արձակուրդ գնալիս աշխատած ամիսների եկամուտը կրկին պետք է բաժանել 12-ի՞։ Եվ արդյո՞ք սեզոնային աշխատողների համար չկա այլ տարբերակ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Լիա

Այո, բաժանում եք 12-ի, եթե աշխատանքային պայմանագիրը լուծված չէ։

Քնարիկ

Այո, միևնույն է բաժանվում է 12-ի՝ անկախ փաստացի աշխատած ամիսների թվաքանակից։ Սակայն Աշխատանքային օրենսգրքում նախատեսվում է նաև մայրության նպաստի նվազագույն չափ՝ նվազագույն աշխատավարձի 50 %-ից ոչ պակաս։ Այսինքն՝ եթե 12-ի բաժանման արդյունքում միջին աշխատավարձը նվազագույն աշխատավարձի 50 %-ից փոքր է ստացվում, ապա հաշվարկի հիմք ընդունվում է նվազագույն աշխատավարձի 50 %-ը (ներկայումս նվազագույն զուտ աշխատավարձը կազմում է 55 000 ՀՀ դրամ)։

Արա

Ոչ, սեզոնային աշխատանքի դեպքում էլ պետք է բաժանվի 12-ի, այդպիսին է օրենսդրությունը:

Մանե

Այո, անհրաժեշտ է բաժանել 12-ի: Իսկ ստույգ հաշվարկը կարող եք կատարել այստեղ: