Մայրության նպաստի հաշվարկ

Սոնա.

Բարև ձեզ։
Երբ անձը գնում է ֆիզարձակուրդ, ինչպե՞ս է հաշվարկվում ֆիզարձակուրդի վճարը, եթե աշխատակիցը ֆիզարձակուրդին նախորդող 12 ամիսների ընթացքում որևիցե ամսվա մեջ ունեցել է մի քանի օր բյուլետեն կամ մի քանի օր վճարվող արձակուրդ։
Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անահիտ

Հարցը մանրամասեք: Տվյալ եկամուտը պետք է բաժանել 12-ի (միջին աշխատավարձ), կարծում եմ մինիմալ աշխատավարձի 50%-ից ցածր կստացվի: Կվերցնեք մինիմալի 50%-ը:

Ալլա

Վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկուերորդ ամսվա 1-ից մինչև ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող ամսվա վերջին օրն ընկած ժամանակահատվածի համար գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (հաշվարկված) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
Վարձու աշխատողին վճարված եկամուտ են համարվում 1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները/ այսինքն՝ նաև արձակուրդայինը/.
2) անաշխատունակության և մայրության (մինչև 2015 թվականի հունվարի 1-ը` հղիության և ծննդաբերության) նպաստները:

Tigran

Ձեր նշած ֆիզարձակուրդին նախորդող 12 ամիսների ընթացքում որևիցե ամսվա մեջ ունեցած բյուլետենի կամ վճարվող արձակուրդի համար վճարված գումարները միջինի հաշվարկում հաշվի են առնվում։

Մարիաննա

Մայրության նպաստի հաշվարկը կատարվում է 12 ամիսների ընթացքում աշխատակցի ստացած եկամուտով, որն իր մեջ ներառում է օրենքով սահմանված նպաստը, ինչպես նաև եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները:

Հերմինե

Եթե ֆիզարձակուրդ նկատի ունեք մայրության նպաստը, ապա եթե նպաստի միջին ամսականը ցածր է կազմել ՀՀ օրենքով նվազագույն աշխատավարձի 50 տոկոսից, ապա նպաստը հաշվարկելու համար հիմք եք վերցնում նվազագույն աշխատավրձի 50 տոկոսը: