Մայրության նպաստի հաշվարկ

Անի.

Բարև ձեզ: Կներեք մի հարց ունեմ. ֆիզարձակուրդի հաշվարկի մեջ ներառվու՞մ են արդյոք պարգևավճարները, նոր տարվա պրեմիան և այլ վճարները: Եթե այո, ո՞նց է տեղի ունենում հաշվարկը 1/12-ի, ի՞նչ է դա նշանակում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո, ներառվում են, սակայն ոչ 1/12-ի չափով, լրիվ:

Մարիաննա

Բարև Ձեզ, Անի։ Այո, մայրության նպաստի հաշվարկում ներառվում են բոլոր տեսակի վճարները, իսկ պարգևավճարները 1/12 մասով, այսինքն՝ բաժանում եք 12-ի և հաշվարկում ներառում այդ չափով։

Ալլա

Վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկվում է սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից (եկամտից): Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում սույն օրենքով սահմանված նպաստը, ինչպես նաև եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները: Վարձու աշխատողին վճարված եկամուտ են համարվում`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները, այսինքն՝ պարգևավճարները, հավելավճարները, հավելումները, լրավճարները․
2) անաշխատունակության և մայրության նպաստները:

Lilit

Այո, ներառվում է, ստանում եք միջին ամսական աշխատավարձ և դրան գումարում պարգևավճարի 12-րդ մասը:

Լիլիթ

Ներեցեք, չէի տեսել, որ խոսքը ֆիզ-ի մասին է։ Այնտեղ նման կետ չկա 1/12-ի մասին, դուք երևի արձակուրդայինը ի նկատի ունեք:

Nerses

Մայրության նպաստի ժամանակ ներառվում է ամբողջությամբ: