Մայրության նպաստի հաշվարկ

Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողը հունիսի 29-ից ֆիզ. արձակուրդ է գնում, ապա հաշվարկի մեջ հունիսին աշխատած օրերն էլ ե՞ն մտնում, թե՞ հետհաշվարկը կատարվում է մայիսից:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ: Հաշվարկը կատարվում է պահանջն առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով, իսկ պարգևատրման գումարները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում 1/12-ի չափով: Հետհաշվարկը կատարվում է մայիսից:

Մերի

Իսկ եթե մայիսից հետհաշվարկի ժամանակ 12-րդ ամիսը 2020թ. հունիսն է, և այդ ամսին աշխատել է 2 օր, այդ գումարը նու՞յնպես ներառվում է, թե՞ ոչ։

Tigran

Այո, այդ գումարը նույնպես ներառվում է:

Meri

Շնորհակալություն։

Tigran

Հետհաշվարկը կատարվում է մայիսից: Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:

Նաիրա

Հետհաշվարկը կատարվում է մայիսից, հետ եք գնում 12 ամիս:

Nerses

Հետհաշվարկը պետք է կատարել մայիսից: