Անգին.
Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատելու դեպքում, գործատուն մայրության նպաստ վճարու՞մ է աշխատողին, թե՞ ոչ։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անգին.
Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատելու դեպքում, գործատուն մայրության նպաստ վճարու՞մ է աշխատողին, թե՞ ոչ։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ Օրենքի Հոդված 4.Նպաստի իրավունք ունեցող անձինք
1. Սույն օրենքով սահմանված՝ ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի (այսուհետ
նպաստ) իրավունք ունեն
1) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք.
2) անհատ ձեռնարկատերերը և նոտարները (այսուհետ` ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք), բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:
172 հոդված ԱՕ
Ոչ, չի վճարում։ Կցված ֆայլով կարող եք ծանոթանալ աշխատանքային և քաղիրավական պայմանագրերի տարբերություններին
Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատելու դեպքում, գործատուն մայրության նպաստ չի վճարում աշխատողին, սակայն նա ստանում է մայրության նպաստ համաձայն պետական նպաստերի մասին օրենքի: 1. Մայրության նպաստի իրավունք ունեն 3) Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսացող անձը (այսուհետ՝ չաշխատող անձ): Սույն օրենքի 23.1-ին և 23.2-րդ հոդվածների իմաստով չաշխատող անձ է համարվում նաև ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամը, «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հավելվածում ընդգրկված գործունեության տեսակներ իրականացնող` արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերը, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից եկամուտ ստացող անձը: