Մերի․
Բարև Ձեզ։ Երբ վարձու աշխատողը համատեղությամբ է աշխատում, և արդեն 1 գործատուն հաշվարկել և վճարել է մայրության նպաստը, 2-րդ գործատուն նպաստը հաշվարկելիս վերցնում է միայն ի՞ր վճարած եկամուտները։ Եվ 1-ին գործատուի կողմից վճարած նպաստը հանում ենք հիմնական գործատուի հաշվարկած նպաստի գումարից, վճարում տարբերությու՞նը։
մեկ գործատուի կողմից է վճարվում միայն,
Համատեղությամբ աշխատելու դեպքում (այդ թվում` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի դեպքում) մայրության նպաստը հաշվարկվում և վճարվում է գործատուներից մեկի (վարձու աշխատողի ընտրությամբ, որին ներկայացվել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ) կողմից:
Բարև Ձեզ, Մերի: Մայրության նպաստը հաշվարկում և վճարում է մեկ գործատուն՝ իր հաշվարկում ներառելով մյուս գործատուի կողմից վճարված եկամուտը: Այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը նպաստը հաշվարկող և նշանակող գործատուին է ներկայացնում վարձու աշխատողը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա (աշխատողը հարկային մարմնից վերցնում է ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածք՝ հաշվարկման ենթակա 12 ամսվա եկամտի վերաբերյալ, և ներկայացնում հաշվարկող և վճարող գործատուին):