Արմինե․
Բարի օր, հարգելի ընկերներ։ Աշխատակիցն աշխատում է համատեղությամբ ՀՈԱԿ֊ում դաստիարակ և այլ տեղ՝ միկրո, Ա/Ձ։ Հղիության և ծննդաբերության արձակուրդ է գնացել, (3֊րդ երեխան է), վճարել ենք ըստ օրենքի՝ միկրոյով աշխատող Ա/Ձ֊ի եկամուտը նվազագույնի կեսի չափով և մանկապարտեզի եկամտի գումարը ներառելով։ Ճի՞շտ ենք վարվել։
Եվ հետևյալ հարցը. նույն աշխատակիցը ցանկանում է գնալ խնամքի արձակուրդ, անկախ նրանից, որ միկրոյի աշխատող է, կարո՞ղ է մանկապարտեզից արձակուրդ գնալ։ Ստացվում է, որ կստանա և միանվագ 1 000 000, և՛ 2 տ խնամքի արձակուրդի նպաստը, և՛ 6տ 50 000՞, թե՞ որոշակի նրբություններ կան օրենքում, որ միաժամանակ 6տ ու 2տ նպաստը կարող է չտրվել միաժամանակ։
Շնորհակալություն։
Խնամքի արձակուրդը կարող է գնալ ամեն դեպքում, և ձեր գրված բոլոր նպաստները ստանալու է, մեկը մյուսին չի խանգարում։
Բարև Ձեզ։ Այո, ճիշտ եք հաշվարկել մայրության նպաստը։
Իհարկե կարող է գնալ երեխայի խնամքի արձակուրդ, բայց երկու աշխատավայրից էլ պետք է գնա, եթե մեկ տեղում շարունակի աշխատել, ապա չի ստանա խնամքի նպաստը։
Բարև ձեզ.
Այսինքն, եթե ֆիզարձակուրդի գումար վճարվեր միայն դաստիարակի մասով, ոչ ԱՁ֊ի, կարո՞ղ է ԱՁ֊ն գործի, բայց ստանա խնամքի նպաստ։
Մայրության նպաստը չէր կարող հաշվարկվել՝ չներառելով հաշվառման ենթակա ամիսների ընթացքում ստացած այլ եկամուտը: Եթե եկամտային հարկի չափը չբավականացնի, և փոխհատուցման ենթակա գումարի հարց առաջանա, ապա հարկային մարմինը կմերժի դիմումը՝ նպաստը պակաս հաշվելու պատճառով: Իսկ երեխայի խնամքի նպաստից աշխատակիցը կարող է զրկվել, եթե անցնի աշխատանքի.
1. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարում է՝
…
4) ծնողի՝ աշխատանքի անցնելու դեպքում (խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու կամ խնամքի արձակուրդը մինչև ժամկետը լրանալը ընդհատվելու դեպքում):
1 Միկրոյի մասով եկամտի ամսական չափը 2022թ.համար պետք է վերցվեր 43038 դրամ, 2 Այո կարող է մանկապարտեզից խնամքի արձակուրդ գնալ: Կստանա և միանվագ 1 000 000-ը, և՛ 2 տ խնամքի արձակուրդի նպաստը՝ 28600: Իսկ՛ 6տ-ի նպաստը դեռ հաստատված չէ, հայտարարելը բավարար չէ դա միայն պոպուլիզմ է՝ ամբոխահաճո խոսքեր, օրենքի ընդունման ընթացակարգ կա: :
Շնորհակալ եմ,2021թ է վճարվել մայրության նպաստի գումարը
2021թ.համար պետք է վերցվեր 43590 դրամ,
Այո, այդես էլ արել ենք:
Շնորահակալ եմ բոլորիդ՝ մշտապես անշահախնդիր օգնելու համար