Մայրության նպաստ

Շողեր.

Բարև ձեզ: Հարցս դեկրետային արձակուրդի գումարի հաշվարկին է վերաբերում: Ես 01.11.18 սկսել եմ աշխատել x կազմակերպությունում, որտեղից 23.03.19 անցել եմ ֆիզարձակուրդի: Այնուհետև 28.06.21-ից սկսել եմ աշխատել y կազմակերպությունում, որտեղից 19.11.21 անցել եմ 2-րդ ֆիզարձակուրդի: Խնդրում եմ նշել` ինչպե՞ս է հաշվարկվելու դեկրետային արձակուրդի տրամադրվող գումարը: Հ.գ – առաջին կազմակերպությունից ազատվել եմ աշխատանքից 23.09.21: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
14 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Զոյա

Ձեր արձակուրդը հաշվարկելու է y կազմակերպությունը:

Շողեր

Այո, դա պարզ է: Հաշվարկի ժամանակ արդյոք հաշվի՞ է առնվում x կազմակերպությունում աշխատելը:

Ներսես

Նպաստը հաշվարկելիս, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելու ամիսը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը: Այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը ներկայացնում է վարձու աշխատողը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա: Աշխատողը պետք է հարկային մարմնից վերցնի ֆիզ. անձի անհատական հաշվի քաղվածք։ Հաշվի առեք նաև, որ եթե նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից:

Շողեր

Շնորհակալություն: Իսկ հաշվարկի ժամանակ հաշվի՞ է առնվում նախորդ աշխատավայրի տվյալները, որտեղից գնացել եմ առաջին ֆիզ արձակուրդի:

Ալլա

Ի՞նչ ի նկատի ունեք՝ “տվյալներ” ասելով։

Շողեր

Ի նկատի ունեմ բացի նոր աշխատավայրի մոտ 4 ամիսների համար, արդյո՞ք մնացած 8 ամիսների համար կարող է հիմք համարվել նախորդ կազմակերպությունում դեկրետ գնալուն նախորդող ամսվա աշխատավարձի չափը: Թե հաշվարկը կատարվելու է միայն 4 ամիսների չափով:

Զոյա

Հարգելի Շողեր, հաշվարկը կատարվելու է միայն 4 ամիսների չափով:

Tigran

Քանի որ եղել եք իքսի մոտ ֆիզում,ապա նպաստը կհաշվարկվի միայն իգրեկի տվյալների հիման վրա:

Շողեր

Շնորհակալ եմ:

Շողեր

Եթե նույն կազմակերպությունում ֆիզից հետո աշխատեի ու նորից գնայի ֆիզ, հաշվի կառնվե՞ր նախքան առաջին ֆիզը ունեցած աշխատավարձի չափը:

Tigran

Այո, հաշվի կառնվեր:,

Ալլա

Այո, կարող է։
Եթե հաշվարկային ժամանակահատվածը ներառում է նաև վարձու աշխատողի` խնամքի արձակուրդում գտնվելու ամիսներ, ապա այդ ամիսներից յուրաքանչյուրի համար որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի պաշտոնի համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածով սահմանված (անկախ հաշվարկվելու հանգամանքից) կամ հաշվարկված հիմնական աշխատավարձը:
Վարձու աշխատողը մայրության նպաստը հաշվարկելու, նշանակելու և վճարելու համար նպաստը հաշվարկող և նշանակող գործատուին է ներկայացնում՝

  • եթե հաշվարկային ժամանակահատվածում վարձու աշխատողն այլ գործատուի մոտ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, այլ գործատուի տված տեղեկանքը խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վարձու աշխատողի համար սահմանած (անկախ հաշվարկվելու հանգամանքից) կամ հաշվարկված հիմնական աշխատավարձի չափի մասին։
Շողեր

Շնորհակալ եմ: Ես 01.11.18 սկսել եմ աշխատել x կազմակերպությունում, որտեղից 23.03.19 անցել եմ ֆիզարձակուրդի: Այնուհետև 28.06.21-ից սկսել եմ աշխատել y կազմակերպությունում, որտեղից 19.11.21 անցել եմ 2-րդ ֆիզարձակուրդի: Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ 2րդ աշխ վայրը դեկրետի գումարը հաշվարկելիս պետք է հաշվարկային մնացած ամիսների համար վերցնի առաջին աշխ վայրի տվյալները` ըստ արդեն ներկայացված տեղեկանքի:

Ալլա

այո