Տիգրանուհի.
Բարև Ձեզ: Ես այժմ գտնվու եմ խնամքի արձակուրդում, ֆիզարձակուրդի գումարը ստացել եմ 660 000 (մաքուր աշխատավարձը կազմում է 130 000), և այժմ քանի որ կեսարյան հատմամբ եմ ունեցել բալիկիս, պետք է 15օրվա համա բյուլետեն ներկայացնեմ: Կարո՞ղ եք ասել` ինչքա՞ն կկազմի գումարը: Նախապես շնորհակալություն:
Եթե 140օրվա համար ստացել եք 660000 դրամ մաքուր, ապա 15 օրվա համար մոտավորապես կստանաք 70700 դրամ մաքուր, սա մոտավոր հաշվարկ է։
Եթե միայն ֆիզի մաքուր գումարը կազմել է 660 000, կստանաք 70714:
Ձեր միջին ամսական աշխատավարձը հավանաբար վերցրել են 183 737 դրամը՝ 183737/30,4*140=846157, հանած 22 % եկամտային հարկը, ստացվում է 660 003 դրամ, 15 օրվա համար կլինի 70 715 դրամ։