Բարև Ձեզ։ Հաշվարկում ներառվում են բոլոր 12 ամիսները։ Եթե չվճարվող արձակուրդում գտնվելու ամսվա ընթացքում աշխատողը ունեցել է եկամուտ (ենթադրենք՝ ամսվա կեսն է եղել չվճարվող արձակուրդում), ապա այդ եկամուտը նույնպես ներառվում է հաշվարկում։
Այո, ներառվում է, վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
Նայեք, եթե օրինակ 11 ամիս ունեցել եք եկամուտ 100 000 դրամ և 1 ամիս եղել եք չվճարվող արձակուրդում, ապա միջին աշխատավարձը կհաշվարկվի այսպես՝ 11*100 000/12=91 667 դրամ։
Մայրության նպաստի ժամանակ՝ միջին ամսականը հավասար է եկամուտները բաժանած տասներկուսի: Միջին նպաստը հավասար է միջին ամսականին: Միջին օրականը հավասար է միջին նպաստը բաժանած 30,4: Նպաստը միշտ բաժանվում է տասներկուսի, եթե նույնիսկ 11ամիս եք եկամուտ ունեցել:

Նայեք Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին Օրենքի 22 հոդվածի 7-րդ կետը
7. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
Այո, ներառվում է:
Մայրության նպաստի ժամանակ՝ միջին ամսականը հավասար է եկամուտները բաժանած տասներկուսի: Միջին նպաստը հավասար է միջին ամսականին: Միջին օրականը հավասար է միջին նպաստը բաժանած 30,4: Նպաստը միշտ բաժանվում է տասներկուսի, եթե նույնիսկ 11ամիս եք եկամուտ ունեցել:
Այդ ամիսը չի հաշվառվում, քանի որ նա այդ ամիսը աշխատավարձ չի ստացել: