Մայրության նպաստ

Արմինե.

Բարև Ձեզ: Ինչքա՞ն կկազմի իմ ֆիզարձակուրդի գումարը: Ուսուցչուհի եմ, մաքուր աշխատավարձը կազմում է 69 000 դրամ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Էմիլի

Հարգելի Արմինե, մուտք գործեք այս կայքը, էնտեղ լրացրեք ձեր տվյալները ու ընդհանուր գումարը նայեք:

Tigran

Ներկայացրեք ձեր միջին աշխատավարձը վերջին 12 ամիսների, որ կարողանանք հաշվել:

Արմինե

Ես աշխատում եմ 8 ամիս, իմ աշխատավարձը հոկտեմբեր ամսից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ կազմել է 34 000 դրամ (մաքուր աշխ.), իսկ հունվար ամսից մինչև հունիսը ներառյալ կազմել է 69 000դրամ; միջին ամսականը այս 9 ամսիների համա՞ր պետք է հաշվեմ։

Tigran

Պետք է ունենալ այդ բոլոր ամիսների աշխատավարձեր+պարգևատրումներ առանց պահումների գումարները, իսկ դրանից առաջ այլ գործատուի մոտ եթե աշխատել եք, ապա նրա մոտի աշխատավարձային տվյալներն էլ են պետք գալու:

Լիլիթ

Ոչ, 12 վերջին ամիսների:

Մարիաննա

Բարև Ձեզ, Արմինե: Գումարեք հղիության և ծննդաբերության արձակուրդ գնալու ամսվան նախորդող 12 ամսվա ընթացքում Ձեզ համար հաշվարկված բոլոր վճարները (կեղտոտ գումարների մասին է խոսքը)՝ աշխատավարձ, հավելավճար, հավելում, արձակուրդային վճար, անաշխատունակության նպաստ (եթե այդ ընթացքում ներկայացրել եք բյուլետեն), պարգևավճար (բայց 1/12 չափով), և բաժանեք 12-ի, կստանաք միջին ամսական աշխատավարձը, դա էլ բաժանեք 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի)՝ միջին օրական աշխատավարձը ստանալու համար, և բազմապատկեք 140-ով: Ստացված գումարից հանեք 22 % եկամտային հարկը և կստանաք վճարման ենթակա մայրության նպաստի չափը: