Մայրության նպաստ

Ամալյա.

Բարև Ձեզ: Եթե ես աշխատում եմ դեկրետի տեղ, իսկ հիմա ես էլ եմ դեկրետ գնում, ինչպե՞ս է այս ամենը լինում, ու ի՞նչ իրավունքներ ունեմ ես:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Մայրության նպաստ ստանալու հաշվով իրավունքները հավասար են, ձեր գումարը կհաշվեն այնքան, որքան հաշվարկով հասնում է, ու երեխայի խնամքի արձակուրդը նույնպես: Անգամ հիմնական աշխատողի վերադառնալով ձեր խնամքի արձակուրդի ընդհատման համար հիմք չի հանդիսանում:

Ամալյա

Այսինքն՝ գործատուն հետագայում պարտավորվու՞մ է ինձ աշխատանքով ապահովել։

Tigran

Չէ աշխատանքով ապահովել պարտավորված չի, սակայն երեխայի խնամքի արձակուրդից կարող եք օգտվել ու դա նաև ստաժ է:

Nerses

Հաշվարկվում է ընդհանուր կարգով:

Մարիաննա

Բարև Ձեզ, Ամալյա: Ձեզ հետ կնքվել է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր, որի ավարտը մյուս աշխատողի՝ աշխատանքի վերադառնալու ժամանակն է: Այդ մասով «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքը ասում է՝
«…մայրության նպաստը տրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրերի համար, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը լուծելը (աշխատանքից ազատվելը` անկախ աշխատանքային պայմանագրի տեսակից) կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը (անկախ լուծվելու հանգամանքից)…»:
16-րդ հոդվածում էլ ասվում է՝
2. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին նպաստը հաշվարկվում և վճարվում է սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, բայց ոչ ավելի, քան մինչև աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը:
Եթե Ձեր պայմանագրի ժամկետը չլրանա մինչև ֆիզ. արձակուրդ գնալը, ապա Ձեզ համար կհաշվարկվի մայրության նպաստ ընդհանուր սկզբունքով: