Ժաննա.
Բարև Ձեզ: 2020թ. փետրվար ամսվանից դուրս եմ եկել աշխատանքի՝ մայրական խնամքից հետո: Հիմա նորից բալիկի եմ սպասում: Ուզում եմ օգտվել չվճարվող արձակուրդից մինչև 3 տարեկան բալիկների համար նախատեսված: Ու հիմա հետաքրքիր է, որ ապրիլին նորից ֆիզ. գնամ ինչպե՞ս է հաշվարկվելու ֆիզի գումարը ու հնարավո՞ր է դա:
Խորհուրդ չեմ տա հիմա ձևակերպել մինչև 3տ. երեխայի արձակուրդ, ապրիլին նորից ֆիզ. որ գնալու լինեք փետրվարից ապրիլ ամիսների աշխատավարձի թվերը կընդգրկվեն միջին աշխատավարձի հաշվարկում, որ նորմալ գումար ստանաք, չգիտեմ կարող է ձեր նախորդ տարիների աշխատավարձը ավելի ցածր է եղել, միջինը կիջնի, տեսեք, որն է ձեզ ձեռնտու:
Այո, հնարավոր է, հետ են իջնելու նախորդ ամսվանից սկսած հաշվարկեն Ձեր 12 ամսվա աշխատավարձերը և ըստ հաշվարկման կարգի հաշվեն: