Սեդա․
Բարև Ձեզ, հարցս հետևյալն է՝ 2021թ օգոստոսի 28-ին գրել եմ հարկային հաշիվ, հետո սեպտեմբերի 9-ին այդ հաշիվը ճշգրտել եմ, քանի որ որոշ ապրանքատեսակ հետ է վերադարձվել, հիմա այդ ճշգրտված հաշիվը պետք է ներառեմ օգոստոսի՞, թե՞ սեպտեմբերի ԱԱՀ-ի հաշվետվության մեջ:
Բարև Ձեզ, Սեդա։
Գործարքի ճշգրտման դեպքում գործարքի կողմեր համարվող հարկ վճարողները (բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված հարկ վճարողների) պարտավոր են գործարքի ճշգրտման արդյունքները՝
1) ԱԱՀ-ի և ակցիզային հարկի մասով արտացոլել համապատասխան ճշգրտող հաշվարկային փաստաթղթի դուրս գրման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար Օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներով սահմանված կարգով իրենց կողմից կազմվող և հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում, եթե գործարքի ճշգրտման արդյունքում նվազում են գործարքից առաջացած հարկային պարտավորության և հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի գումարները.
2) ԱԱՀ-ի և ակցիզային հարկի մասով արտացոլել հիմնական գործարքի կատարման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար Օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներով սահմանված կարգով իրենց կողմից կազմվող և հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում, եթե գործարքի ճշգրտման արդյունքում ավելանում են գործարքից առաջացած հարկային պարտավորության և հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի գումարները